Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Էրդողանի Թուրքիան` «պուտինացման» գործընթացում. Le Mond

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու ապրիլի կեսին, թուրքական խորհրդարանը դարձնում է գրանցման պալատ, ինչպիսին է ռուսական Պետդուման՝ գրում է Ստամբուլում Le Monde պարբերականի թղթակից Մարի Ժեգոն:

Շուտով Թուրքիան փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ, որպեսզի ընդլայնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները: Եթե վերջինիս կողմնակիցները հիշատակում են նախագահական կառավարման ուժեղ համակարգը՝ ամերիկյան կամ ֆրանսիական ձևով, ապա գործնականում մշակվում է մոդել, որն ավելի շատ հիշեցնում է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը՝ գրում է հոդվածագիրը:

Արտաքին քաղաքականությունում «Փոքր Ասիայի» ռազմավարական դիրքորոշման փոփոխությունը՝ հեռացում Արևմուտքից և մերձեցում Մոսկվայի հետ, ուղեկցվում է Թուրքիայի քաղաքական համայնապատկերի «պուտինացմամբ»: Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական նախագիծը հանրաքվեի կդրվի ապրիլի կեսին, ժողովուրդը պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկի առաջնորդին՝ ասվում է հոդվածում:

Պուտինի Ռուսաստանը և Էրդողանի Թուրքիան ընդհանուր շատ բան ունեն՝ բացի «ուղղահայաց իշխանությունից»: Երկու ղեկավարներն էլ իրենց պահում են միսիոներների նման, որոնք ուղղորդում են ժողովրդին: «Ես նույնպես հովիվ եմ, նա, ով չի հասկանում հովիվի փիլիսոփայությունը, չի կարող ղեկավարել»,- հայտարարել է Էրդողանը 2016թ. նոյեմբերին:

«Այս 8 տարիների ընթացքում ես աշխատել եմ ստրուկի նման՝ առավոտից մինչև գիշեր»,- ասել է Պուտինը 2008թ. նախագահական երկրորդ ժամկետը լրանալուց հետո:

Երկու առաջնորդներն էլ իրենց ելույթները համեմում են բարոյական, կրոնական, պատմական հղումներով: Պուտինը գովաբանում է Պյոտր Ստոլիպինին (1862-1911թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը Նիկոլայ 2-րդի օրոք): Էրդողանն իր հերթին հարգանքի տուրք է մատուցում Մեհմեդ 2-րդին՝ 2016թ. մայիսի 29-ին ճոխ կերպով նշելով Կոնստանդնուպոլսի գրավման 563-ամյակը: Երկուսն էլ հիանալի կերպով կարողանում են մոբիլիզացնել զանգվածներին՝ իրենց երկրները ներկայացնելով որպես ամրոցներ, որոնք պաշարված են ներքին և արտաքին թշնամիների կողմից՝ գրում է հոդվածագիրը:

«Կրեմլում, ինչպես և թուրքական մայրաքաղաքում, մատրիցան նույնն է. ճնշում գործադրել ԶԼՄ-ների նկատմամբ: Սկսած 2000թ.-ից՝ Պուտինը հաշվեհարդար է տեսել հիմնական հեռուստաալիքների նկատմամբ՝ խլելով NTV հեռուստաալիքը օլիգարխ Վլադիմիր Գուսինսկուց, ORT-ն՝ գործարար Բորիս Բերեզովսկուց»,- փաստում է լրագրողը:

Սկսած իր առաջին մանդատից՝ 2003թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Էրդողանը ևս ձգտում է վերահսկել մեդիա-դաշտը՝ գործարարների միջոցով, որոնք մոտ են կանգնած իշխանություններին: 2016թ. հեղափոխության փորձից հետո Թուրքիայում փակվել է 102 զանգվածային լրատվամիջոց, բանտարկվել են տասնյակ լրագրողներ, որոնք ստիպում էին ունկնդրել այլընտրանքային և քննադատական ձայնը. այս ամենը միայն ուժեղացրել է միասնական մտածելակերպի միտումը՝ գրում է Ժեգոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում