Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Ելք»-ը կատարեց առաջին քայլն ու սկսեց ցույց տալ ելքը

«Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստեղծած «Ելք» նախընտրական դաշինքը այսօր հայտարարել է իր համամասնական ցուցակի առաջին եռյակի մասին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ «Ելք» դաշինքը այսօր ընտրել է իր առաջին եռյակը: Համամասնական ցուցակի առաջին եռյակը կգլխավորի «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, երկրորդը կլինի «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Զավենի Սարգսյանը և երրորդը կլինի «Քաղաքացիական պայմանագրից»՝ Նիկոլ Փաշինյանը:

«Ելք»-ը փաստորեն առաջին ուժն է, որ հանրությանը ներկայացնում է իր համամասնական ցուցակի առաջին եռյակին, քանի որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող մյուս սուբյեկտները դեռևս չեն հայտարարել իրենց ցուցակների մասին: Ցուցակների ԿԸՀ ներկայացման վերջնաժամկետը լրանում է փետրվարի 16-ին:

«Ելք»-ը, սակայն, ոչ միայն առաջին ուժն է, որ ներկայացնում է իր ցուցակի առաջին եռյակը, այլև առաջին ուժն է, որ եռյակը կազմում է ընտրական մեխանիզմով, և ընտրությունն իրականացվում է հրապարակային, իհարկե՝ փակ գաղտնի քվեարկությամբ, բայց հրապարակային լուսաբանումով:

Այդ տեսանկյունից, ըստ էության, շատ ավելի կարևոր է ոչ թե դաշինքի առաջին եռյակի կազմը կամ հաջորդականությունը, այլ հենց կազմի ընտրության մեխանիզմը, որը Հայաստանի քաղաքական պրակտիկայում ըստ էության աննախադեպ է, նորամուծություն: Հատկապես այս օրերին այլ սուբյեկտների ցուցակների հետ կապված այն ստվերային իրողությունների ֆոնին, որոնց վերաբերյալ տեղեկությունները, նաև արդեն իսկ մամուլի ասուլիսներով հրապարակվող բացահայտումները արդեն իսկ լցնում են քաղաքական առօրյան:

Այդ տեսանկյունից «Ելք»-ը ցուցակների ներկայացման մեխանիզմով փաստորեն հանրությանը ներկայացնում է քաղաքական կյանքի կազմակերպման նոր մշակույթի օրինակ՝ այդ իմաստով արդեն իսկ ցուցակի ձևավորման մեխանիզմից սկսելով Հայաստանում փոփոխությունների հասնելու հակվածությունն ու դրսևորելով դրան գնալու կամքը:

Հայաստանում փոփոխությունների հիմքում պետք է լինի հենց քաղաքական մշակույթի փոփոխությունը կամ ավելի շուտ՝ քաղաքական մշակույթի հիմնումը, քաղաքականության հիմնումը: Այս տեսանկյունից «Ելք»-ն ըստ էության իր համամասնական ցուցակի կազմավորումից իսկ սկսում է ցույց տալ ելքը:

Մյուս կողմից, սակայն, տեղի է ունենում ողջունելի, սակայն ընդամենը առաջին քայլը, որն ինքնին ոչինչ է, եթե դրան չեն հաջորդում մյուս քայլերը: Իսկ մյուս քայլերը, բնականաբար, առնչվում են ոչ միայն քաղաքական կյանքի և գործունեության ներդաշինքային մշակույթի կամ հետագայի համար ներկուսակցական կյանքի նոր մշակույթի ձևավորման խնդրին, այլ նաև հանրությանը այդ ամենին զուգահեռ քաղաքական գործունեության և պայքարի նոր մեթոդաբանության և նոր բովանդակության, օրակարգային հարցերի և առաջնահերթությունների նոր ցանկի ներկայացումը: Վերջին հաշվով, ներկուսակցական կամ ներդաշինքային նոր մշակույթի շատ կարևոր դրսևորումը նպատակ չէ, այլ միջոց՝ հանրությանը նոր բովանդակությամբ ներկայանալու, նոր առաջարկներ, գաղափարներ, նաև քաղաքական գործունեության արդյունավետության բարձրացման տանող նոր մեխանիզմներ և առաջարկներ ներկայացնելու համար:

Եթե նոր մշակույթը չուղեկցվի և չծառայի նոր բովանդակությանը՝ ոչ թե հռետորաբանության, այլ գաղափարների և ծրագրերի հստակության ու առարկայականության իմաստով, ապա նոր մշակույթը շատ արագ կկորցնի իր արժեքը, էֆեկտը, նշանակությունը:

Այդ իմաստով «Ելք»-ն, իհարկե, կատարել է կարևոր քայլ, որը, սակայն, ավելի շուտ առաջ է բերում հաջորդ քայլերի առավել մեծ պատասխանատվության հարցը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում