Apple ընկերությունը Samsung Display-ից պատվիրել է 60 միլիոն Oled էկրան iPhone-ի համար, որը ներկայացվելու է 2017թ.: Ինչպես հաղորդում է The Investor պարբերականը, պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 4.3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Samsung Display-ը էկրանների ամենախոշոր մատակարարն է Apple-ի համար: Այն նաև աշխարհում OLED էկրանների ամենախոշոր արտադրողն է և զբաղեցնում է շուկայի 95 տոկոսը:
Տեղեկատվությունն այն մասին, որ iPhone 8-ն ունենալու է OLED էկրան հաստատել է Sharp-ի գլխավոր տնօրեն Տայ Ջեն-վուն: Նա նշել է, որ Apple-ի համար ինովացիան պրոդուկտ ստեղծելու միակ ուղին սմարթֆոններում LTPS պանելների օգտագործումից հրաժարվելն է: