Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Լավ չես, արա՜». Հայկական թիմերը զարմացնում են Թուրքիայում

Այս օրերին հայկական երեք թիմեր՝ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Բանանցը», ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում: Արդեն իսկ կայացած ընկերական հանդիպումներից ուշագրավ էին «Ալաշկերտի» մրցավեճը Ուզբեկստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Բանանցի» դիմակայությունը ղազախական «Կայսարի» հետ: Առաջին դեպքում «Ալաշկերտը», կարելի է ասել, անակնկալ հաղթանակ տարավ՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ:

ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Ուզբեկստանն այս պահին 63-րդն է և ընդամենը երկու աստիճանով է զիջում Ռուսաստանի ազգային թիմին: Ի դեպ, Ուզբեկստանը գլխավորում է հայազգի մասնագետ Սամվել Բաբայանը:

«Ալաշկերտն» այս մրցավեճում ցուցադրեց բավական գրագետ խաղ: Մասնավորապես, երկրորդ կեսում աստիճանաբար մեծացնելով ճնշումը՝ վերջնամասում մերոնց հաջողվեց երկու գնդակ խփել: Ողջ հանդիպման ընթացքում ուզբեկ ֆուտբոլիստներն ըստ էության վտանգավոր պահ չստեղծեցին Հայաստանի չեմպիոնի դարպասին:

Այս հանդիպմանը հետևելու համար Թուրքիա էր մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» փոխարեն Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ պետք է մրցեր Հայաստանի ազգային հավաքականը, սակայն ՀՖՖ-ն՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում կա ահաբեկչական գործողությունների վտանգ, հրաժարվեց այդ հանդիպումից:

Ուզբեկստանի հավաքականին հաղթելուց հետո «Ալաշկերտն» արդեն երկրորդ կազմով 3:0 հաշվով զիջել է ղազախական «Ակժայկին»: Սա «Ալաշկերտի» 5-րդ հանդիպումն էր Թուրքիայում: Առաջին խաղում հայկական թիմը 2:0 հաշվով զիջել էր ռուսական «Տոսնոյին», 1:0 հաշվով՝ Ղազախստանի «Իրտիշին», և ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Սերբիայի ներկայացուցիչ «Նապրեդակի» հետ:

Այն, ինչ տեղի ունեցավ «Բանանց»-«Կայսար» հանդիպման ժամանակ, լայն արձագանք է ստացել ֆուտբոլային հասարակության շրջանում: «Կայսարի» ավագ Մաքսիմ Բայժանովը հարվածելով «Բանանցի» խաղացող Հակոբ Համբարձումյանին՝ զանգվածային հրմշտոց հրահրեց: Այս դրվագում ուշագրավ է մեր խաղացողի ռեակցիան: «Լավ չես, արա՜» գոռալով և հրելով՝ Համբարձումյանը փորձում է, այսպես ասած, խեղճացնել մրցակցի թիմի ավագին: Սակայն վերոնշյալ արտահայտությունը ըստ երևույթին հունից հանում է Բայժանովին, ով կոպիտ հնարքով գետնին է գցում «Բանանցի» խաղացողին:

Նշենք, որ կոնֆլիկտը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Համբարձումյանը խաղային դրվագում ուսով հրել է Բայժանովին: Վերջինն իր հերթին ձեռքերով է հրել: Կատարվածի համար սխալ կլինի արդարացնել ինչ-որ մեկին, քանզի ֆուտբոլում նման երևույթները ուղղակի ամոթալի են: Առավել ևս, որ հանդիպումը ընկերական է: Մրցակցին ծեծելով կամ կամ խեղճացնելով՝ ֆուտբոլիստը միայն վարկաբեկվում է և բացասական համբավ ձեռք բերում: Եթե մարզիկն ի զորու չէ զսպել կրքերը մրցումների ժամանակ, ապա նրա կարիերան չի կարող հաջող ընթացք ունենալ: Հատկապես թիմային մարզաձևերում խաղացողի նման արարքը հարված է հասցնում առաջին հերթին 10 խաղընկերներին: Իսկ երբ ֆուտբոլիստին անվայել պահվածքով աչքի է ընկնում թիմի ավագը, կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդն են:

32-ամյա Բայժանովը 2005 թվականից մինչ այսօր հանդես է գալիս նաև Ղազախստանի ազգային հավաքականում, ինչը խոսում է նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի մասին:

Հանդիպման վրացի գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել թե՛ Բայժամովին, թե՛ Համբարձումյանին: Այս խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Կայսարի»: Հանդիպման երկու գնդակներն էլ խփվել են մինչև միջադեպը:

Փետրվարի 15-ին «Բանանցը խաղալու» է թուրքմենական «Ալտին Ասիրի», փետրվարի 16-ին՝ մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի», փետրվարի 19-ին՝ Յուրմալայի «Սպարտակի» հետ: Փետրվարի 20-ին էլ «Բանանցի» մրցակիցը կլինի Տուլայի «Արսենալը»: Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակին», ապա վերջինս դեռևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել ոչ-ոքի՝ 1:1 խաղալով ուզբեկական «Նեֆթչիի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում