Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը կասկածվում է ապակու գործարանի շինարարության ժամանակ շուրջ 3 միլիոն դոլար շորթելու մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի հակակոռուպցիոն ծառայությանը:
Հիշեցնենք, որ նախկին նախարարը ձերբակալվել էր անցած ամիս՝ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով: Դեկտեմբերի սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով ազգային էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել։ Բիշիմբաևը, որը պաշտոնը ստանձնել էր 2016թ․ մայիսից, հեռացվել էր, քանի որ հարցեր էին ծագել «Բայթերեք» հոլդինգում նրա գործունեության վերաբերյալ, որը ղեկավարել է 2013-2015թթ․։
Հակակոռուպցիոն ծառայության հայտարարության համաձայն՝ ընկերության ղեկավարությունը խոշոր չափի կաշառք է ստացել՝ պետական ծրագրով վարձակալությամբ տրվող բնակարանների շինարարության շրջանակներում պատվերները բաշխելու համար։