Apple ընկերությունը ստացել է ձեռքսեղմման միջոցով Apple Watch ժամացույցների միջև տվյալների փոխանակման տեխնոլոգիայի արտոնագիր։ Այս մասին հայտնում է AppleInsider-ը։
Օգտատերերից մեկը պետք է նշի իր սարքում, թե որ տվյալներն է ցանկանում փոխանցել, իսկ երկրորդը պետք է հաստատի դրանց ստացումը։
Ձեռքսեղմմամբ տվյալների փոխանցումը հանդիսանում է կոնտենտի արագ փոխանցման միջոց և սարքերի միջև կապի ավտոմատ հաստատման հրաման։
Գործառույթը միանգամայն խոստումնալից է, սակայն դրա իրականացման ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան։