Դուբայի Ճանապարհային և տրանսպորտային վարչությունը ներկայացրել է «թռչող ավտոմեքենա» Դուբայում մեկնարկած World Government Summit կառավարական ֆորումում։ Այս մասին հայտնում է Khaleej Times պարբերականը։
Չինական Ehang ընկերության կողմից ստեղծված մեքենան հանդիսանում է ինովացիոն և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց, որը կարող է ուղևորափոխադրում իրականացնել փոքր տարածության վրա։ Այն, մասնավորապես, թույլ կտա հաղթահարել ճանապարհային խցանումները։
Ստեղծողները խոստանում են, որ թռիչքը կլինի սահուն և առավելագույնս անվտանգ։ Մեքենան աշխատում է էլեկտրականությամբ, թևերը ծալվում են, երբ այն չի գտնվում թռիչքի վիճակում։
Դուբայում նոր մեքնաների շահագործման հանձնելու ժամկետների մասին դեռևս չի հաղորդվում։