Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Կրեմլի քննադատ Կարա-Մուրզայի կինը Պուտինին մեղադրում է թունավորման մեջ. Expressen

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կյանքի համար կռիվ է տալիս Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ Կարա-Մուրզան։ Մտերիմները կարծում են, որ նրան թունավորել են, և մեղադրում են Կրեմլին իշխանության բոլոր քննադատների համար թշնամական միջավայր ստեղծելու մեջ։

«Պուտինն անձամբ և նրա կառավարությունը ինչ-որ կերպ պատասխանատու են սրա համար։ Նրանք պատասխանատու են այն բանի համար, որ ստեղծել են երկրում այդպիսի մթնոլորտ, երբ մարդկանց սպանում են իրենց համոզմունքների համար»,-ասել է Վլադիմիր Կարա-Մուրզայի կինը՝ Եվգենյան, Expressen-ի հետ հարցազրույցում։

Երբ Վլադիմիր Կարա-Մուրզա-կրտսերը հինգշաբթի հիվանդանոց ընկավ, նա կյանքի ու մահվան շեմին էր։ Հարազատները պատմել են, որ օրգանիզմը դադարել էր գործել, և նա ընկել էր կոմայի մեջ։ Այժմ նա արդեն արթնացել է, և վիճակը կայունացել է, սակայն ընդդիմադիր քաղաքական գործչի և լրագրողի վիճակը, ով դեռևս ի վիճակի չէ խոսել, դեռևս շատ լուրջ է։

Մտերիմների մոտ դեժավյուի զգացում է։ Երկու տարում երկրորդ անգամ Վլադիմիր Կարա-Մուրզան հիվանդանում է առեղծվածային հիվանդությամբ։ Անցած անգամ նա անձամբ էր վստահություն հայտնել, որ իրեն թունավորել են հատուկծառայությունները։ Այս անգամ նրա կինը նույնպես տեսնում է միայն մեկ բացատրություն՝ թույնը։

«Բժիշկներն ասում են, որ դա անհայտ նյութի ազդեցության արդյունք է, այսինքն՝ պարզ մարդկային լեզվով ասած՝թունավորում է»,-ասել է նա։

Բժիշկները մամուլին հայտնել են, որ, ըստ երևույթին, թույնի մասին խոսք չի գնում։

Անցած անգամ կասկածներ կային, որ ամեն ինչում մեղավոր են դեղորայքի կողմնակի էֆեկտները, սակայն Կարա-Մուրզայի մտերիմների խոսքով՝ նա այդ դեղերն այլևս չի ընդունում։

Եվգենյան համոզված է նրանում, որ ինչ-որ մեկը ցանկանում է թունավորել իր ամուսնուն նրա քաղաքական աշխատանքի համար։ Նա, օրինակ, փորձել է համոզել ԱՄՆ-ին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել, իսկ մյուս երկրներին կոչ է արել միանալ դրանց։

«Իրավիճակը Ռուսաստանում հիմա այնպիսին է, որ ընդդիմության ներկայացուցիչներին սպանում են, հետապնդում, բանտ նստեցնում. լիարժեք անպատժելիության նման իրավիճակում կարող է պատահել ինչ ասես»,-ասել է Եվգենյան։

Երկու տարի առաջ Կրեմլի պատերի մոտ գնդակահարվել է Բորիս Նեմցովը՝ ընդդիմության առաջնորդն ու Կարա-Մուրզայի ընկերը։ Նեմցովի մտերիմները քննադատել են քննությանն այն բանի համար, որ սպանության կազմակերպիչն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։

«Նախագահ Պուտինը մարդասպան է, և նրա հետ պետք է հենց այդպես էլ վերաբերվել։ Չի կարելի նորմալ հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, ով նման կերպ է վարվում իր քաղաքացիների հետ»,- ասել է Եվգենյա Կարա-Մուրզան։

Կարա-Մուրզայի առեղծվածային հիվանդության վերջին նոպան գրավել է ԱՄՆ-ի ուշադրությունը։ Քաղաքական գործիչ Ջոն Մաքքեյնը խոսել է հնարավոր թունավորման մասին։

«Միանգամայն անհեթեթ է այդ դժբախտ դեպքը նախագահ Պուտինի հետ կապելը»,-ասել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը՝ հեշտությամբ կարելի է մտածել, որ Եվգենյա Կարա-Մուրզան կնախընտրեր, որպեսզի ամուսինը հրաժարվեր իր քաղաքական գործունեությունից, որի հետ, ինչպես ինքն է կարծում, կապված է ամուսնու հիվանդությունը։

Սակայն Կարա-Մուրզան ամեն անգամ Ռուսաստան է վերադառնում ԱՄՆ-ից, որտեղ նա ժամանակ առ ժամանակ բնակվում է։ Եվ կինն ասում է, որ երբեք չի ստիպի ամուսնուն թողնել գործը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում