Սուրբ Վալենտինին հաշված օրեր են մնացել, սակայն վաղուց արդեն խանութները հեղեղված են սրտաձև շոկոլադներով, հուշանվերներով և բացիկներով։
Fullpicture պորտալը ներկայացնում է, թե ինչպես են նշում տոնը տարբեր երկրներում։
1. Դանիա
Սուրբ Վալենտինի օրը Դանիայում ընդունված է սիրելիներին նվիրել ձնծաղիկ, իսկ սիրո խոստովանությամբ բացիկները տղամարդիկ փոխարինում են զավեշտալի բանաստեղծությամբ նամակով։
2. Ֆրանսիա
Փարիզը համարվում է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը։ Ասում են, որ առաջին սրտաձև բացիկը հայտնվել է հենց Ֆրանսիայում, երբ Օռլեանի դուքսը, լինելով բանտարկության մեջ, սիրո նամակներ է ուղարկել իր կնոջը։ Սիրահարների օրը Ֆրանսիայում անցկացվում է Une Loterie dAmour երթը։ Միայնակ մարդիկ դուրս են գալիս փողոց, կանգնում տների առջև և բղավում՝ «Դարձի՛ր իմ Վալենտինը»։ Եվ եթե առաջարկին արձագանքում են, ապա կարող է ստեղծվել նոր ընտանեկան զույգ։
3. Ուելս
Ուելսում հունվարի 25-ին նշում են սիրահարների հովանավորի՝ Սուրբ Դուինուենի օրը։ Ավանդական ռոմանտիկ նվեր է հանդիսանում քանդակված գդալը, որի նախշը որոշակի նշանակություն ունի։ Օրինակ՝ բանալին խորհրդանշում է տղամարդու սրտի բանալին։
4. Չինաստան
Չինաստանում նույնպես նշում են Բոլոր սիրահարների տոնի անալոգը՝ Ցիսիի տոնը։ Աղջիկները ֆիգուրներ են քանդակում ձմերուկների ու սեխերի վրա և հաջող ամուսնության երազանք պահում։
5. Անգլիա
Տոնի նախօրեին անգլուհիները բարձի վրա դնում են դափնու 5 տերև. Մեկական՝ անկյուններում և մեկը՝ կենտրոնում՝ ամուսնանաու համար։ Տերևները խոնավեցնում են վարդաջրով։
6. Ֆիլիպիններ
Սուրբ Վալենտինի օրը Ֆիլիպիններում անցկացնում են զանգվածային հարսանեկան արարողություններ։
7. Իտալիա
Ռոմանտիկ ընթրիքը հանդիսանում է Իտալիայում Վալենտինը տոնելու միջոցներից մեկը։