Թուրքմենստանում կիրակի 07.00-ին (մեր ժամանակով՝ 06.00) մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 19.00-ն (մեր ժամանակով՝ 18.00), հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքմենստանի նախագահի ընտրություններում աշխատում է 2587 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում 3223455 մարդ կա:
Ընտրություններում կհաղթի ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: