Վրաստանում կկառուցվի զինված ուժերի մարտական պատրաստության կենտրոն ԱՄՆ-ի աջակցությամբ: Այդ մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է TASS-ը:
Նախարարությունը հանրայնացրել է տեղեկությունները ավելի վաղ Գերմանիայում տեղի ունեցած հանդիպման մասին, որին մասնակցել են նախարարության բաժանմունքի վարիչ Լևան Իզորիան, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը և Հոհենֆելսում ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության բազայի (որտեղ տեղի է ունեցել հանդիպումը) հրամանատար Անտոնիո Աուգուտոն:
Վրաստանի ՊՆ-ի տվյալներով «երկու երկրների միջև համագործակցության ավելի վաղ կազմված ծրագիրը նախատեսում է Վրաստանում երկրի զինված ուժերի մարտական պատրաստության համար կենտրոն ստեղծել՝ Հոհենֆելսում եղած կենտրոնին համապատասխան»: