Հորդանանի թագավորության, Սիրիայի Արաբական հանրապետության կառավարության պատվիրակությունները, սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաև որպես դիտորդ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հրավիրվել են երաշխավոր-երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետ Աստանայի գործընթացի շրջանակում բարձր մակարդակի հերթական հանդիպմանը, որը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաքում փետրվարի 15-16-ը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ-ը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հանդիպմանը կքննարկվեն Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման հարցերը ու կոնկրետ տեղանքներում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները, համատեղ օպերատիվ խմբի մասին դրույթների ընդունումը, հրադադարի ռեժիմի ուժեղացմանն ուղղված համաձայնեցված հետագա միջոցառումները, ինչպես նաև այլ գործնական քայլեր՝ նշվում է ԱԳՆ հայտարարությունում։