Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հատուկ գործողությունների շարքի ընթացքում չեզոքացրել է երկու արմատական խմբերի գործունեությունը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Կոմիտեն՝ ներքին գործերի մարմինների հետ համատեղ հունվարի 13-24-ը Ալմա-Աթայում և Ալմա-Աթայի մարզի հարակից շրջաններում իրականացրել է հատուկ գործողությունների շարք։
Ահաբեկչության քարոզչության, ահաբեկչության գործունեության մասնակցության նախապատրաստության, կրոնական թշնամանքի բռնկման և զենքի անօրինական պահման մեղադրանքներով 15 մարդ է ձերբակալվել։
Ձերբակալվածների բնակության վայրերում կատարված խուզարկությունների ժամանակ առգրավվել է 5 նռնակ, միջազային ահաբեկչական կազմակերպությունների ատրիբուտներ, գրականություն և էլեկտրոնային կրիչներ՝ կրոնական բովանդակությամբ։ Քննչական գործողությունները շարունակվում են։