Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պետրոսյանը կենդանի լեգենդ է, ով ոչնչացնում է մրցակիցներին. Ալեքսանդր Պովետկինը՝ հայազգի մարզիկի մասին

Ռուսաստանում անհամբերությամբ են սպասում քիք-բռնցքամարտի W5 Grand Prix Kitek 2017 մրցաշարի կենտրոնական՝ չեմպիոնական մենամարտին, որում կհանդիպեն միջին քաշայիններ Արտյոմ Պաշպորինը և Իտալիան ներկայացնող լեգենդար Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը: Մենամարտը տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 18-ին՝ «Դինամո» մարզահամալիրում: Ծնունդով Բոգորոդսկից Պաշպորինը հանդիսանում է W5-ի վարկածով աշխարհի չեմպիոնը: Նրան հաջողվել է հաղթել այնպիսի ճանաչված մարզիկների, ինչպիսիք են Կոսմո Ալեշանդրեն և Քրիս Նգիմբին: Մասնագետների կարծիքով՝ Պաշպորինը մեծ ռիսկի է գնում, հանդիպելով Պետրոսյանի հետ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ Պաշպորինը դեռևս պատրաստ չէ դիմակայելու նման հզոր մրցակիցների, հետևաբար հայազգի մարզիկը շատ արագ նոկաուտի կենթարկի նրան: Բուքմեյքերական ընկերությունները ևս այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում Ջորջիո Պետրոսյանին: 2013 թվականին Հոլանդիան ներկայացնող Էնդի Ռիսթիից կրած սենսացիոն պարտությունից հետո, Պետրոսյանը ժամանակավորապես հեռացել էր մեծ սպորտից: Սակայն մեկ տարի անց ռինգ վերադառնալով, հայազգի լեգենդը փայլուն մենամարտերի շարք է անցկացնում: Մասնավորապես՝ նա արդեն 7 մենամարտ է անցկացրել և տարել նույնքան հաղթանակ: Մարզասերների շրջանում հատկապես տպավորվել է Պետրոսյանի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Էրքան Վարոլի նկատմամբ տարած հաղթանակը:

Առաջիկա մենամարտի մասին կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի բռնցքամարտիկ, գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինը: «Պետրոսյանը կենդանի լեգենդ է: Միայն նրա հետ հանդիպելը մեծ պատիվ է ցանկացած մարզիկի համար: Բնականաբար, Ջորջիոն անվիճելի ֆավորիտ է: Նա խելացի մարզիկ է և տակտիկական առումով հաղթելը շատ դժվար է: Իր կարիերայի ընթացքում հայազգի մարզիկն ընդամենը մեկ պարտություն է կրել, որը կարծում եմ ինչ-որ տեղ պատահականության հետևանք էր: Պետրոսյանը հիանալի է զգում տարածությունը և հազվադեպ է բաց մարտ վարում: Այդ մենամարտում, նա, հավանաբար, թերագնահատեց մրցակցին, և անցնելով ուժային պայքարի՝ հարված բաց թողեց, որը ճակատագրական էր: Մյուս բոլոր դեպքերում Ջորջիոն ուղղակի ոչնչացրել է մրցակիցներին: Բոլորս Արտյոմի կողքին ենք և նրան քաջալերելով պետք է նպաստենք, որ կարևորագույն այս դիմակայությունում արժանի դիմադրություն ցույց տանք Պետրոսյանին: Սպորտում հաղթում է նա, ով տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է գտնվում: Չեմ կասկածում, որ Պաշպորինը լավ է նախապատրաստվել և ամեն ինչ կանի Ռուսաստանի դրոշը բարձր պահելու համար: Մենք հավատում ենք Արտյոմին»,- հայտարարել է Պովետկինը:

32-ամյա Պետրոսյանը ծնվել է Երևանում: 14 տարեկանում ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Իտալիայում: Պրոֆեսիոնալ կարիերայում Պետրոսյանն անց է կացրել 84 մենամարտ և տարել 83 հաղթանակ, որոնցից 35-ը նոկաուտով: Սա կարելի է ֆանտաստիկ ցուցանիշ անվանել: Նա հանդիսանում է անկախ քաշային կարգում աշխարհի լավագույն քիք-բռմցքամարտիկը: Իտալիայում նրան անվանում են Դոկտոր Պետրոսյան: Ի դեպ, քիք-բռնցքամարտով է զբաղվում նաև Գևորգի կրտսեր եղբայրը՝ Արմենը: Վերջինիս հաջողվել է հաղթել ճանաչված քիք-բռնցքամարտիկներ Վեյսել Կոլոսին, Ջաբար Ասկերովին, Լերոյ Կաստներին: Այդուհանդերձ, Արմեն Պետրոսյանը լինելով տաղանդավոր մարզիկ, աչքի է ընկնում նաև ոչ այնքան կայուն ելույթներով: Նա անցկացնելով 84 մենամարտ՝ տարել է 67 հաղթանակ և կրել 16 պարտություն: 67 մենամարտերից 25-ում Արմեն Պետրոսյանը հաղթանակի է հասել նոկաուտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում