Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վեչերնիյ Ուրգանտ» հեռուստաշոուին։ Հումորիստը նշել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը։ Նա այդ կերպ է պատասխանել հեռուստադիտողներից մեկի հարցին, որ եթե Գարիկը դուռ լիներ, ապա ու՞ր կտաներ։ Ուրգանտը Մարտիրոսյանի պատասխանից հետո նշել է, որ Գարիկը, փաստորեն, Հայաստան տանող դուռ է։ Հաղորդման ընթացքում հնչել են մի շարք սուր հումորներ։
Այնուհետև հաղորդավարն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին: Մարտիրոսյանը նշել է, որ Մխիթարյանը հայկական սպորտի հերոսն է։
Հաղորդմանը Մարտիրոսյանի հյուրընկալումը հետաքրքիր ավարտ է ունեցել։ Ուրգանտը Մարտիրոսյանին է տվել հայկական դրոշն ու նրան «չեմպիոն» անվանել, որից հետո նրանք միասին ծածանել են եռագույնը։