Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է. BBC-ի անդրադարձը

BBC-ն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»-ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար: «Լիվերպուլ»-ի մարզիչը Մխիթարյանին աջակցել է նաև, երբ նա 2013 թվականին տեղափոխվեց Դորտմունդ:

Մոտ 10 շաբաթ չխաղալուց հետո Մխիթարյանը հիշել է Կլոպի խորհուրդները, որ ստացել է «Բորուսիա»-ում: «Ես շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,-ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը երկու մրցաշրջան է անցկացրել Կլոպի գլխավորությամբ Գերմանիայում, մինչև մարզչի հեռանալն ու «Լիվերպուլ»-ին միանալը: Ութ ամիս անց կիսապաշտպանը հետևեց իր հին ղեկավարին և 26.3 միլիոն ֆունտի դիմաց միացավ «Յունայթեդ»-ին:

«Դորտմունդում ես իսկապես սթրես էի ապրում, երբ մենք վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, նա աջակցում էր ինձ, ասում, որ գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են: Նա օգնել է ինձ դառնալու ֆուտբոլիստ»,-ասել է Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Կլոպը և Մոուրինյոն տարբեր մարդիկ են: «Նրանք երկուսն էլ ընկերական և լավ մարդիկ են, բայց նրանց աշխատանքային ոճը տարբեր է: Առաջին տարին է՝ Մոուրինյոյի գլխավորությամբ եմ աշխատում, և մենք դժվարին աշխատանք ենք տանում: Նա ասում է մեզ, թե ինչ է ուզում տեսնել: Իհարկե, հեշտ չէ աշխատել նոր մասնագետի գլխավորությամբ»,-ասել է հայ կիսապաշտպանը:

Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր: «Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից: Նա կհպարտանար ինձնով»:

Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ (Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել): «Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր ընթանում»,-Մխիթարյանի խոսքից մեջբերումով գրում է BBC-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում