Ֆոտոխմբագրման բազմազան հնարավորություններով հայտնի PicsArt միջազգային ընկերությունը Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ընդլայնել է թեմատիկ ֆոտոխմբագրման, կոլաժների եւ կլիպարտերի պատրաստման եղանակները:
Մասնավորապես, PicsArt հավելվածում Սուրբ Վալենտինի թեմայով կարելի է ստեղծել գեղեցիկ կոլաժներ, ընտրել համապատասխան շրջանակներ, ավելացնել տեքստեր եւ Վալենտինի կլիպարտեր:
Վերոնշյալ լուսանկարները պատրաստելու համար անհրաժեշտ է.
- Ներբեռնել PicsArt Photo Studio and Collage Google Play-ից կամ App Store-ից
- Ընտրել կոլաժ մենյուն
- Ընտրել ցանց/grid, շրջանակ/frame կամ ֆոնային շաբլոն
- Ներբեռնել սիրահարների լավագույն նկարները, ապա սեղմել վերևի աջ սլաքը
- Ստիկերներ ավելացնելու համար սեղմել կլիպարտ
- Պահպանել և կիսվել կոլաժով PicsArt-ում, Ինստագրամում, Ֆեյսբուքում, Մեսինջերում և այլ սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #ValentineCollage և #MadeWithPicsArt հեշտեգերը:
Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում PicsArt ֆոտոխմբագրման սոցիալական ցանցն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի աշխատատեղ միայն Երևանում։