Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 10-ին ընդունել է  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան   Էրիկաս Պետրիկասին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական  համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա`   կրթության նկատմամբ մեր երկրների առանձնահատուկ վերաբերմունքը: «Կրթության համակարգում մշտապես զգացել ենք Լիտվայի աջակցությունը, կրթական նոր համակարգի անցման ճանապահին մեզ համար կարևորվել  են  Լիտվայի և Ֆինլանդիայի օրինակները, իսկ  Բոլոնիայի գործընթա ցին մեր երկու երկրները գրեթե միաժամանակ են միացել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Պետրիկասն ընդգծել է, որ Հայաստանում իր գործունեության տարիներին ջանքեր չի խնայել կրթության համակարգում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացման համատեքստում` դեսպանը կարևորել է Հայաստանի ավարտական դասարանների աշակերտների համար Լիտվայի LCC միջազգային համալսարանի կողմից կազմակեպվող անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` մրցույթին ցուցաբերվող աջակցության համար` դեսպանը տեղեկացրել է, որ մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուղևորվել Լիտվա`  մասնակցելու Կլայպեդայի LCC միջազգային համալսարանի եզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում` մեկ կիսամյակ սովորելու այդ համալսարանում:

Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանն արդեն  եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցի լիիրավ անդամ է, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում իրականացնել  գիտական, նորարարական  հետազոտություններ`  ներգրավելով տարբեր երկրների գիտահետազոտական ենթակառուցվածքները և բարձր որակավորում ունեցող հետազոտողներին: Այդ համատեքստում  նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում  նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ աշխատանքային  հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում