Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանը 20 տարի պատերազմում է Ադրբեջանի հետ, սակայն աշխարհը ձևացնում է՝ իբր ոչինչ չկա. Յուրա Մովսիսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքում», երկրպագուների հետ ֆեյսբուքյան հանդիպման ժամանակ անդրադառնալով մի շարք թեմաների՝ խոսել է նաև մեր երկրի արտաքին քաղաքական խնդիրների մասին: «Ինձ համար շատ ցավալի է, որ հայ ժողովուրդը 1915 թվականի Ցեղասպանությունից հետո շարունակ պատերազմել է: Հայաստանն արդեն 20 տարի պատերազում է Ադրբեջանի հետ, սակայն աշխարհը ձևացնում է՝ իբր ոչինչ չկա, ոչ մի պատերազմ տեղի չի ունենում: Ամեն օր հայ-ադրբեջանական շփման գոտում մարդիկ են զոհվում: Եթե մարդը կարող է ֆուտբոլի կամ տեսաֆիլմերի միջոցով ազգաբնակչությանը ստիպել ուրախանալ, դա մեծ գործ է: Նման պահերին ինձ երջանիկ եմ զգում»,- ասել է Մովսիսյանը:

– Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

– Հայաստանի հավաքականը միշտ եղել է իմը, ես միշտ ցանկացել եմ այնտեղ խաղալ: Ներկայում ես չեմ կարող խաղալ իմ երկրի ազգային թիմում, քանզի այնտեղ տեղի ունեցավ տհաճ երևույթ, որի համար մեղադրեցին ինձ: Նման բան ես չէի կարող անել: Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ որոշ մարդկանց կողմից Մովսիսյանի մասին խոսակցությունները սուտ են և անհիմն: Ամենակարևորն այն է, որ մարդիկ գիտեն՝ ես միշտ անկեղծ եմ և ինչ-որ նպատակների հասնելու համար չեմ կարող կեղծավոր լինել: Չեմ կարող լինել երկերեսանի: Երևի թե սա է իմ ամենամեծ խնդիրը: Չեմ կարող ձևանալ այլ մարդ: Ուղիղ մարդ եմ, և եթե կա խնդիր, ես պատրաստ եմ ընդունել այն և քննարկել:

– Հեռանալուց հետո հետևո՞ւմ եք ազգային հավաքականի մրցելույթներին:

Ոչ միայն հետևում եմ, այլև երկրպագում: Հայաստանն իմ երկիրն է, իմ թիմը, որի կազմում մեծ հաջողությունների հասա: Գիտեմ՝ ինչ է նշանակում կրել ազգային թիմի մարզաշապիկը: Իսկ թե հետագայում ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը:

– Հավաքականի երկրպագուները միշտ հիշում են Ձեզ, և Դուք մինչ օրս նրանց կուռքն եք:

– Անչափ շնորհակալ եմ երկրպագուներից: Նրանք ինձ ուժ են տալիս, և եթե չլիներ նրանց ջերմ աջակցությունը, դժվար թե հաջողություններ ունենայինք: Ի սրտե ցանկանում եմ, որ մեր հավաքականի երկրպագուները մոտ ապագայում ուրախանալու և հպարտանալու շատ առիթներ ունենան: Կրկին անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Ես միշտ Ձեզ հետ եմ:

– Շուտով Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում և Իրվինում հանդիպելու է Ձեր թիմին:

Իրվինում յուրահատուկ հավաք է լինելու: Այս առթիվ «Ռեալ Սոլթ-Լեյքը» հայտարարությամբ հանդես կգա: Մենք կխաղանք Հայաստանի չեմպիոնի հետ: Դա ինձ համար կլինի հատուկ խաղ: Ես կհանդիպեմ այն տղաների դեմ, որոնց հետ Հայաստանի ազգային հավաքականում խաղընկերներ էինք:

– Կպարզաբանեք՝ ինչո՞ւ է «Ալաշկերտի» հետ հանդիպումն ու հավաքը յուրահատուկ:

– Կրկնում եմ: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ հայկական թիմը կժամանի ԱՄՆ, իսկ ես «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում կխաղամ հայ ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ մարդիկ չեն ալարի և կգան մարզադաշտ հետաքրքիր այս խաղը դիտելու: Խոստանում եմ, որ մարզասերների համար դա կլինի հիշարժան երեկո: Գիտեմ, որ «Ալաշկերտը» մեծ էնտուզիազմով է լցված, քանզի խաղալու է ԱՄՆ-ում: Կարծում եմ՝ նաև հայաստանցի ֆուտբոլիստների համար մեծ իրադարձություն է խաղալ Իրվինում իմ թիմի դեմ: Նշեմ նաև, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ սա մեր վերջին հանդիպումն է: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում «Ալաշկերտի» հետ մրցավեճին: Կներդնենք ողջ ներուժը գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցույց տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում