Լոնդոնի և Նյու-Յորքի բիրժաներում կատարվող էլեկտրոնային առևտրի շրջանակներում նավթի համաշխարհային գները բարձրանում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
Նյու-Յորքի ապրանքային բիրժայում WTI ապրանքանիշի թեթև նավթի ֆյուչերսները աճել են 1,18%-ով՝ մինչև $52,96 բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բիրժայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները բարձրացել են 0,89%-ով՝ մինչև $55,61 բարելի դիմաց: