Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Լապշինի լակմուսը, կամ՝ իսկ ո՞վ ենք մենք

«Եթե Ռուսաստանը չկարողացավ լուծել Լապշինի հարցը՝ ինչ կարող էինք անել մենք, ինչ կարող էր անել Հայաստանը», այս օրերին հնչում է Հայաստանի տարբեր պաշտոնյաների, Բելառուսում Հայաստանի դեսպանի, իշխանությանն աջակցող տարբեր փորձագետների, իշխանական տարբեր պատգամավորների շուրթերից: Այսպես կոչված Լապշինի գործը հայաստանյան իրականության և պետական քաղաքականության համար դարձավ լակմուսի թուղթ: Հայաստանը կարո՞ղ էր կանխել բելառուս-ադրբեջանական գործարքը, թե՞ ոչ: Այս հարցի միարժեք պատասխան ստանալը, իհարկե, շատ բարդ է և պահանջում է այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն օբյեկտիվորեն երևի թե հասանելի է Հայաստանում հատուկենտ մարդկանց: Սակայն, լակմուսն այս դեպքում ամենևին այդ հանգամանքին չէ, որ վերաբերում է: Վերջին հաշվով, գուցե Հայաստանն իրապես օբյեկտիվորեն անկարող էր ազդել Բելառուսի որոշման վրա: Ի վերջո, պետք է ընդունել, որ Հայաստանի ընդհանրապես արտաքին քաղաքականության և մասնավորապես դիվանագիտական կորպուսի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, մեղմ ասած, բազմաթիվ մտահոգությունների և կասկածների առկայության պարագայում անգամ, անհնար է պատկերացնել դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն, որը լուծում է բացառապես բոլոր հարցերը, որի համար չկան անլուծելի խնդիրներ: Առավել ևս, որ, վերջիվերջո արտաքին քաղաքականությունը, քաղաքականությունն ընդհանրապես շարունակվող գործընթաց է, որտեղ երևի թե չկա վերջնական, ավարտուն պարտություն կամ հաղթանակ: Քաղաքականությունը պահանջում է անընդհատ մոտեցում հաղթանակը հաղթանակ պահելու համար, պարտությունը կամ անհաջողությունը հաղթանակ կամ ձեռքբերում դարձնելու համար:

Հետևաբար, եթե ինչ որ փուլում չի հաջողվել ինչ որ բան, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Չի հաջողվել ինչ որ բանն օբյեկտիվորեն, թե ոչ, դա էլ պետք է պարզել համակողմանի քննության միջոցով, ինչը գուցե շատ բարդ է անել, քանի որ գործ ունենք միջպետական հարաբերությունների բազմաշերտ մի իրողության հետ, որտեղ մեղմ ասած՝ ամեն ինչ չէ, որ հասանելի է հանրային աչքին: Լակմուսի բուն «թիրախն» այստեղ ոչ հիմնական առանցքով անցնող այն «կարմիր թելն» է, թե մենք ինչ կարող էինք անել, եթե Ռուսաստանն ու Իսրայելը ոչինչ չկարողացան: Չկարողացա՞ն, թե՞ չցանկացան, բավարար կարևորություն չտվեցին, ավելի կարևոր համարեցին այլ հարցեր: Սա դեռ պետք է պարզել, հասկանալ, առավել ևս, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը կրկնեց իր պնդումը, թե Ռուսաստանն ու Իսրայելը իրենցից չեն պահանջել չարտահանձնել Լապշինին կամ Լապշինին արտահանձնել իրենց: Բայց խնդիրը նույնիսկ դա էլ չէ, այլ այն մտածողությունը, որով փորձ է արվում արդարանալ՝ եթե չի կարողացել անգամ Ռուսաստանը, ապա ինչ կարող էինք անել մենք: Սա գործնականում գտնվում է այն նույն մտածողության տիրույթում, որով պարզապես առավել կոպիտ արտահայտվել էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ռադիկ Մարտիրոսյանը, որը Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման վերաբերյալ հայտարարել էր, թե «ամեն քոսոտ երկրի դա թույլ չեն տա»: Լապշինի գործով արտահայտվող փորձագետները, դիվանագետները, պատգամավորները Հայաստանը չեն անվանում «քոսոտ», բայց նրանց ձևակերպումն ու արդարացումները տողատակում պարունակում են հենց այդ իմաստը, վկայելով, որ իրենց մտածողությամբ բոլորն էլ Ռադիկ Մարտիրոսյան են ու Հայաստանը ընկալում են իբրև աշխարհում տեղ ունեցող մի «քոսոտ» երկիր: Ամենևին կարևոր չէ արդեն՝ նրանք բարձրաձայն արտահայտվո՞ւմ են, թե՞ ոչ, կամ ինչ բառակազմությամբ և բառակապակցություններով են արտահայտվում: Միևնույն է, նրանց հայտարարությունների տակ առկա է միևնույն տողատակն ու աշխարհընկալումը, որը եթե անգամ խուսափենք «քոսոտ» կոպիտ բնորոշումից՝ կարող ենք պարզապես անվանել «փոքրության սինդրոմ» կամ բարդույթ՝ արատավոր բարդույթ: Հենց դրա հետևանքով է, որ Հայաստանն անկախության 25 տարիների ընթացքում իրականում ոչ թե անկախացել է, այլ էլ ավելի է դարձել կախված՝ առաջին հերթին կախված սեփական բարդույթներից, կարծրատիպերից, որոնք էլ ի վերջո արտահայտվում են որևէ ավելի մեծ տերությունից կախվածության տեսքով: Քանի որ հարյուրամյակներ շարունակ այդ մեծ տերությունը եղել է Ռուսաստանը, Հայաստանը չի էլ կարողացել դուրս գալ Ռուսաստանից անկախության կարգավիճակի: Լիներ այլ պետություն, Հայաստանը նույն կերպ կախվածություն էր ունենալու այդ տերությունից:

Այսինքն՝ դա անընդհատ ինչ որ մեծ և ուժեղ փնտրելու, աշխարհին այդ մեծի, ուժեղի պրիզմայով նայելու բարդույթն է, սեփական հայացք չունենալու բարդույթը, սեփական ես չունենալու բարդույթը և վախը: Ահա այստեղ է Լապշինի գործի երևի թե ամենագլխավոր խնդիրը Հայաստանի համար, կամ Հայաստանի ընդհանրապես գլխավոր, պատմական խնդիրը, որը պարզապես հերթական անգամ նուրբ թելով անցնում է նաև Լապշինի գործով: Քանի դեռ Հայաստանում չի հաղթահարվել այդ բարդույթը, քանի դեռ Հայաստանի հասարակությունը դուրս չի եկել այդ մտածողության ազդեցությունից, քանի դեռ աշխարհը չի դիտարկել իր շահերի, անհրաժեշտությունների, իր երազանքների պրիզմայով, քանի դեռ փնտրում է մի ուժեղի, որին պետք է հավասարվել, որին պետք է հարմարվել, որով պետք է չափվել սեփական դիրքորոշումները ձևակերպելիս և սեփական արդյունքները գնահատելիս, ոչ թե առաջնորդվել սեփական խնդիրներով և պահանջներով, Հայաստանի ուժերից վեր է լինելու լուծել մեծ ու փոքր որևէ այլ արտաքին կամ ներքին խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում