Կարճատև լռությունից հետո համացանցում կրկին սկսեցին տարբեր տեղեկություններ ներխուժել iPhone 8-ի մասին: Ինչպես գրում է հայտնի ամերիկյան ամսագիր Fastcompany-ն՝ հղում կատարելով Apple-ում ունեցած աղբյուրին, հաջորդ սերնդի iPhone-ը կփայլատակի Lumentum-ի 3D սենսորով, իսկ նրա գինը առաջին անգամ կհատի 1000$-ի սահմանը:
Սմարթֆոնի արժեքը անհավանական չի թվում հաշվի առնելով, որ այժմ iPhone 7Plus-ի 256 գբ-անոց տարբերակը վաճառվում է 969$-ով: Դիտորդները համարում են, որ այդ ճանապարհով Apple-ը նախապատրաստել է օգտատերերին առավել ծայրահեղ գնային փոփոխությունների: