Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին: Այս մասին հաղորդում է թուրքական trthaber.com-ը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ օդային և ցամաքային հարվածներ են հասցվել ԴԱԻՇ-ին պատկանող 253 թիրախի: Ոչնչացվել է խմբավորման 44 անդամ, իսկ 15-ը` վիրավորվել:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: