Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ո՞ւմ համար է Թուրքիան վտանգավոր. Հայաստան-Ուզբեկստան հանդիպման աբսուրդային տապալումը

Փետրվարի 12-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում պետք է ընկերական հանդիպում անցկացներ Ուզբեկստանի ընտրանու հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մրցակից էր ընտրել Ուզբեկստանին, քանզի հենց այս հավաքականը խաղաոճով նման է աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնց հետո միևնույն ենթախմբում ընդգրկված Ղազախստանին: Վերջինի հետ Հայաստանը մրցելու է մարտի 26-ին՝ Երևանում, և Ուզբեկստանի հետ հանդիպումը միակ հնարավորությունն էր Պետրոսյանի համար փորձարկումներ անելու, ինչպես նաև ֆուտբոլիստների հնարավորությունները ստուգելու համար: Պետրոսյանը հայտարարել էր, որ այս մրցավեճում խաղալու հնարավորություն է տալու միայն հայկական ակումբներում հանդես եկող խաղացողներին:

Հունվարի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական գործողությունները, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից: Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Ուզբեկստանի հետ Հայաստանի ազգային հավաքականի փոխարեն մրցելու է «Ալաշկետրը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Այսօր Թուրքիայի Բելեկ քաղաք ուսումնամարզական հավաքի է մեկնել նաև Գյումրիի «Շիրակը»:

«Ալաշկերտ»-Ուզբեկստան հանդիպմանը, ի դեպ, ներկա է գտնվելու նաև Արթուր Պետրոսյանը: Նա Թուրքիայում կդիտի ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ ևս երկու խաղեր:

Այսօր «Ալաշկերտը» կմրցի ղազախական «Իրտիշի», իսկ փետրվարի 12-ին՝ «Ակժայիկի» հետ: Նշենք, որ «Շիրակը» և «Ալաշկերտը» Հայաստանի ուժեղագույն ակումբների շարքում են դասվում, և փաստորեն տեղական թիմերի ֆուտբոլիստների կտրվածքով այսօր Հայաստանի ազգային հավաքականի մոտ կեսը գլխավոր մարզչի հետ միասին գտնվում է Թուրքիայում:

Եթե ՀՖՖ-ն այդքան մտահոգ է ազգային թիմի ֆուտբոլիստների ճակատագրով, ինչպես ստացվե՞ց, որ Հայաստանի ազգային հավաքականի զգալի մասն, այդուհանդերձ, հայտնվեց հարևան երկրում: Բնականաբար, ՀՖՖ-ն չէր կարող արգելել ֆուտբոլիստներին այցելել Թուրքիա: Այդ դեպքում հայտարարության մեջ կարելի էր գոնե հորդորել հայկական թիմերին և մարզիչներին չմեկնել վտանգավոր գոտի:

Ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ Թուրքիա այցելելը վտանգավոր էր կամ անցանկալի ոչ թե ֆուտբոլիստների կամ մարզիչների, այլ Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ ինչ-որ անձանց համար: Աբսուրդային մի վիճակ, որի հետևանքով տապալվեց ազգային թիմի մակարդակով մրցավեճը Ղազախստանի հետ կարևոր խաղից առաջ:

Նման կառույցները որևէ հայտարարություն կատարելու դեպքում պետք է հիմնավոր փաստեր ներկայացնեն, որոնք ընկալելի կլինեն ֆուտբոլասերներին: Երբ բանակցություն էր ընթանում Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ընկերական հանդիպման կայացման վայրի վերաբերյալ, հայկական կողմի համար Թուրքիան վտանգավոր երկիր չէ՞ր:

Կարծում ենք՝ տեղի ունեցածից հետո Ուզբեկստանը երբևէ Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում չի անցկացնի: Երկրպագուների գերակշռող մասն այն կարծիքին է, որ ՀՖՖ-ն ինչ-ինչ պատճառներով չցանկացավ, որ հավաքականը խաղա Ուզբեկստանի հետ մրցավեճը, այն չեղյալ համարելու համար ահաբեկչական գործողությունների վտանգը հիմք ընդունեց:

Հ.Գ. Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմելով 4 հորիզոնականով՝ հանգրվանել է 82-րդ տեղում: Ղազախստանի ընտրանին ևս առաջադիմել է 2 հորիզոնականով և 96-րդն է, իսկ Ուզբեկստանը երկու կետով նահանջելով՝ տեղ է զբաղեցրել 63-րդ հորիզոնականում: Ադրբեջանի հավաքականը 89-րդն է, Իրանը՝ 32-րդը, իսկ Թուրքիան՝ 24-րդը: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Գերմանիան, Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը և Իսպանիան: Ռուսաստանի հավաքականը նահանջել է ևս 5 հորիզոնականով և գտնվում է միայն 61-րդ տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում