Ռուս զինվորականները Սիրիային են փոխանցել «Տոչկա-Ու» 50 բալիստիկ հրթիռ: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձային՝ հրթիռների մատակարարումը տեղի է ունեցել վերջին երկու օրերին սիրիական Տարտուսում, որը տեղակայված է Միջերկրական ծովի ափին:
Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ վերջին օրերին սիրիական Իդլիբ նահանգում կիրառվել է երկու բալիստիկ հրթիռ, որն արձակվել է ռուսական ավիաբազայից: