Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կտրուկ քննադատությամբ է հանդես եկել Հարավային Օսիայի իշխանությունների՝ ապրիլին երկրում հանրաքվե անցկացնելու ծրագրի վերաբերյալ, որի նպատակը «Հարավային Օսիայի Հանրապետություն» անվանումը «Ալանիայի Պետություն» դարձնելն է՝ հայտնում է BBC-ն:
«Տարածաշրջանում, որտեղից էթնիկ զտումնեի հետևանքով տասնյակ հազարավոր բնակիչներ են վռնդվել, և որտեղ արդյունավետ վերահսկողությունն իրականացվում է բռնազավթած ուժերի միջոցով, անընդունելի է և ապօրինի»,- ասել է վարչապետը:
Վրաստանի վարչապետը ավելացրել է, որ Ռուսաստանը Վրաստանի իշխանության խաղաղասիրական քաղաքականությանը և ջանքերին պատասխանում է Վրաստանից բռնազավթած տարածքների մեկուսացման ուժգնացմամբ:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միացյալ ջանքերով կասեցնել Ռուսաստանի սադրիչ գործողությունները, խոչընդոտել ինքնավար պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունները»,- հայտարարել է նա: