Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Լևոն Մկրտչյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են հայ-ռուսական կրթագիտական համագործակցության հարցը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:

Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ հիմնադրված  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի առաջնահերթությունները` ընդգծելով, որ այն նպատակ ունի ապահովելու ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը:

Կողմերն անդրադրաձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխահամաձայնեցման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում