Համացանցում հրապարակվել են Samsung – Galaxy S8 սմարթֆոնով արված առաջին լուսանկարները:
Հայտնի է, որ սարքի ներկառուցված տեսախցիկը պետք է դառնա նորույթի գլխավոր թարմացումներից մեկը: Լուսանկաարները հրապարակվել են Twitter-ի mmddj_china էջում: Դրանք թույլ են տալիս մանրամասնորեն տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում ապագա սմարթֆոնի տեսախցիկը: Լուսանկարներր բարձր որակի են, դրանցում երևում է, որ նորույթի տեսախցիկը բարձր որակի գունափոխանցում է ապահովում, հաղորդում է korrespondent-ը:
Նշվում է նաև, որ սմարթֆոնի օգտատերը հնարավորություն կունենա լուսանկարի ֆոկուսն ընտրել կադրը ստանալուց հետո: Այսպիսով, հնարավոր կլինի օգտագործել Apple-ի սարքերում հասանելի Բոկե էֆեկտը: