Համացանցում հայտնվել է տեղեկատվություն Samsung – Galaxy S8 սմարթֆոնի վերաբերյալ։ Նշվում է նաև, որ սմաթրֆոնը կներկայացվի մարտի 29-ին, իսկ վաճառքը կմեկնարկի ապրիլի 21-ից։
Ինչ վերաբերում է Galaxy S8-ի արժեքին, ապա գինը կախված կլինի հիշողության ծավալից։ 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ սմարթֆոնը կարժենա 885 ԱՄՆ դոլար, իսկ 128 ԳԲ՝-ը 943 դոլար։ Galaxy S8 Plus-ի գինն առայժմ հայտնի չէ։
Սմարթֆոնի փոքր մոդելը կունենա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5.8 դյույմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր։ Իսկ մեծ մոդելի էկրանի չափը կկազմի 6.2 դյույմ։