Աֆղանստանում ձնահյուսքերի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել 19 նահանգներում։ Ամենից շատ տուժել են Փարվան և Բադահշան շրջանները։
Երկրի տարածքի մեծ մասում ավտոճանապարհներն արգելափակված են, Քաբուլի միջազգային օդանավակայանը փակ է՝ թռիչքուղու սառցակալման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ձյան առատ տեղումները շարունակվում են։
Եվս 13 մարդ մահացել է Պակիստանի հյուսիսում։ Ձնահյուսքը հարվածել է պակիստանյան Չիտրալ քաղաքին։ Ձյան տակ թաղվել են 5 տներ։ Մահացել են մի քանի ընտանիքներ։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ ձյան տակ դեռևս մարդիկ կարող են լինել։