Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադահշան նահանգում նախորդ օրը ուժեղ ձյան պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մարդիկ զոհվում են բնակելի տների վրա ձնակույտերի ընկնելու հետևանքով, թաղված են մնում քանդված տանիքների տակ, որոնք չեն դիմացել ձյան ծանրությանը, նաև ավտովթարների զոհ են դառնում: Երկրի հյուսիսային մասի հիմնական մայրուղիները ձյունն արգելափակել է:
Ուժեղ ձյունը ծածկել է նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, որտեղ կառավարությունը փակել է իր գրասենյակները: Բադահշանի 12 շրջան ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից, փրկարարները փորձում են մաքրել ճանապարհները, հայտնել է նահանգապետի մամլո քարտուղար Նավիդ Ֆրոթանը: