Մի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող Է փոխարինել սովորական անօդաչու թռչող սարքերին, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Bat Bot-ը կարող Է նմանակել չղջիկների թռիչքաձևը, այդ թվում՝ սավառնել և վայրասլաց թռիչք կատարել: Դրա թևերի բացվածքը 50 սանտիմետր Է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ:
Ռոբոտն ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ Է քվադրոկոպտերից և կարող Է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս: Այն առաջարկվում Է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ և ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս: