Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ առանց վիզայի ռեժիմի ընդունման պատվին կազմակերպվել է համերգ «Դեպի Եվրոպա» խորագրով, հայտնում է gazeta.ru-ն:
Համերգը տեղի է ունեցել նոր Թբիլիսիի Ագմաշենեբելի պողոտայում: Միջոցառումը անցել է «Թբիլիսի Բիգ-Բենդ» ջազ-խմբավորման մասնակցությամբ:
Թբիսիի հեռուստաաշտարակը լուսավորված է Եվրոմիության դրոշի կապույտ գույներով, իսկ սոցցանցերի օգտատերերը շնորհավորական ուղերձներ են հղում: