Հանրահայտ Viber մեսենջերում հայտնվել է նոր ֆունկցիա` ինքնաոչնչացվող հաղորդագրություններ, հայտնում է Appleinsider-ը:
Հայտնի է, որ ֆունկցիան մշակվել է շփման անվտանգությունը մեծացնելու նպատակով:
Բացի այդ, Viber-ում հայտնվել է տեսահաղորդագրության հնարավորություն: Տեսագրության առավելագույն տևողությունը, որը հնարավոր է ուղարկել մեսենջերով, կազմում է 30 վայրկյան: