Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի փոխարինումն ու չխփված գոլը. Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ

«Մանչեսթեր Յունայթեդին» կրկին չհաջողվեց հաղթել «Հալ Սիթիին». Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Պրեմիեր լիգայում: Ընթացիկ առաջնությունում «Յունայթեդն» արդեն 9 հանդիպում ոչ-ոքի է ավարտել: Հունվարի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթերը» 2:1 հաշվով զիջել էր «Հալին», և բոլորը սպասում էին, որ ԱՊԼ-ի 23-րդ տուրում հեղինակավոր ակումբը սեփական հարկի տակ ռևանշի կհասնի: Գոլազուրկ ոչ-ոքին հիասթափեցրեց «Յունայթեդի» երկրպագուներին:

Արդեն իսկ լուրջ քննարկման առարկա է դարձել Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան տպավորիչ խաղը: Փորձենք հասկանալ գրանցված արդյունքի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները: Հյուրերը, որոնք խաղում էին 5-3-2 խաղային սխեմայով, ողջ հանդիպման ընթացքում կիրառեցին պրեսինգ՝ ազատ տարածություններ չտալով մրցակցին: Բացի հինգ պաշտպաններից՝ պաշտպանողական գործողություններին մասնակցում էին նաև կիսապաշտպանները: «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղաց 4-2-3-1 սխեմայով, հանդիպման սկզբում փորձում էր երկար փոխանցումներով մոտենալ մրցակցի տուգանային հրապարակին: Երբ կարգով ավելի թույլ թիմը անցնում է խուլ պաշտպանության, հաջողության հասնելու հիմնական գրավականը դառնում է ֆուտբոլիստների անհատական վարպետությունը, ստանդարտ դիրքերը, քանզի կարճ փոխանցումներով կամ կոմբինացիաներով դժվար է ճեղքել երկշերտ պաշտպանությունը:

«Հալի» հետ հանդիպումը այն բացառիկ առիթներից մեկն էր, որտեղ Մոուրինյոն պետք է օգտագործեր Ֆելաինիին, ով երկրորդ հարկում հաջող է խաղում: Իբրահիմովիչը, ով միակ նոմինալ հարձակվողն էր, ի զորու չէ պայքարել երկրորդ հարկում, գնդակ պահել և եզրափակել գրոհները: Ֆելաինիի դաշտում գտնվելու դեպքում տուգանային հրապարակ բարձրից եկող փոխանցումների ժամանակ Իբրահիմովիչը հնարավորություն կունենար տեղաշարժվելու, մոտենալու մրցակցի դարպասին, ինչը մեծ լարվածություն կստեղծեր: Պաշտպանների համար շատ դժվար է պայքարել կամ ֆուտբոլային լեզվով ասած՝ փակել երկու բարձրահասակ ֆուտբոլիստների, ովքեր կարող են անմիջապես հարվածել դարպասին կամ փոխանցում կատարել: Որքան էլ տարօրինակ է, Ֆելաինին նույնիսկ հայտավորված չէր այս խաղին:

Երեք միավոր «պոկելու» համար Մոուրինյոն Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մատային՝ հույս ունենալով, որ վերջինս կկարողանա գնդակ պահել և կատարել գոլային փոխանցումներ: Այս մտահղացումը ևս ձախողվեց, քանզի վերջին 20-25 րոպեներին «Յունայթեդի» գրոհները հախուռն բնույթ էին կրում:

Երկրորդ կեսի սկզբից մրցակցի խիտ դասավորության հետևանքով Հենրիխ Մխիթարյանի համար բավական դժվար էր օգտագործել իր բարձր արագությունը: Այս խաղից ընդամենը 3 օր առաջ մեր ֆուտբոլիստը փայլուն հանդիպում էր անցկացրել «Ռեդինիգի» դեմ: Ժամանակակից ֆուտբոլում և հատկապես Անգլիայում չափազանց դժվար է երեք օրվա ընթացքում երկու լիարժեք հանդիպում անցկացնելը: «Ռեդինիգի» հետ ամբողջ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից միայն Մխիթարյանը և պաշտպան Ռոխոն էին տեղ գտել «Հալի» հետ խաղի մեկնարկային կազմում: Հնարավոր է, որ Ֆելաինիի հայտացուցակից բացակայելը ֆունկցիոնալ առումով նրա անպատրաստ լինելն էր:

Ըստ էության, Մխիթարյանի հարցում Մոուրինյոն գնաց չարդարացված վաբանկի: Օբյեկտիվ մոտենալով Մխիթարյանի խաղին՝ պետք է ասել, որ առաջին խաղակեսում նա իր բարձրության վրա էր: Երկրորդ կեսում զգացնել տվեց հոգնածությունը, ինչը բնական էր: Կարծում ենք՝ եթե Մոուրինյոն Մխիթարյանին ասպարեզ դուրս բերեր հանդիպման վերջին 20-25 րոպեներին, ապա մրցակցի խաղացողների հոգնածության ֆոնին հայ կիսապաշտպանը կկարողանար տպավորիչ և արդյունավետ խաղ ցուցադրել: Ամեն դեպքում ուրախալի է, որ Մոուրինյոն կարևորագույն պահերին վստահում է Մխիթարյանին:

Ինչևէ, «Մանչեսթեր Յունայթեդի» երեք միավոր չվաստակելու օբյեկտիվ պատճառ կարելի է համարել խիտ խաղացանկը: Մասնավորապես, «Յունայթեդը» այսօր Անգլիայում միակ ակումբն է, որ մասնակցում է միանգամից չորս մրցաշարարի՝ Պրեմիեր լիգա, Անգլիայի գավաթ, Անգլիայի լիգայի գավաթ և Եվրոպա լիգա: Թեև Մոուրինյոն բազմաթիվ փորձարկումներ է կատարում, այդուհանդերձ, այս պահին «Մանչեսթերը» չունի երկու հավասարազոր կազմ, որպեսզի նման հաճախականությամբ հանդիպումներում կարողանա հաղթել: Բնական է, ֆիզիկական առումով շատ ֆուտբոլիստներ ուղղակի չեն դիմանում, հետևաբար գրանցված ոչ-ոքին ինչ-որ տեղ նորմալ արդյունք էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում