Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, որոշմանը կողմ է քվեարկել եվրախորհրդարանականների մեծ մասը: Քվեարկությունը տեղի է ունեցել Բրյուսելում լիագումար նիստի ժամանակ: Միևնույն ժամանակ պատգամավորները նշել են, որ Եվրամիությունը խախտումներ նկատելու դեպքում կգործարկի վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր նաև երրորդ երկրների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմը, ինչը կերաշխավորի ԵՄ պետություններին զերծ մնալ ներգաղթյալների հոսիքց: