Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոր նախաձեռնություններ է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարատության կարգավորման հարցով: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը:
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ Ղազախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել է Ա․Բիժանովը։