Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես նվաճվեց մեդալը. Հայ դահուկորդի փայլուն արդյունքը համաշխարհային Ունիվերսիադայում

Ալմաթիում ընթացող ձմեռային համաշխարհային Ունիվերսիադայում փայլուն հաջողության է հասել Հայաստանի ներկայացուցիչ՝ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: 10 կմ մրցատարածությունում հետապնդում ոճում Միքայելյանը 27 րոպե 4.5 վրկ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Ի դեպ, Միքայելյանին հաջողվել է բրոնզե մեդալի համար դրամատիկ պայքարում հաղթել ֆրանսիացի ճանաչված դահուկորդ Ալեքսանդր Պույին, ինչպես նաև Ղազախստանի ներկայացուցիչ Վիտալի Պուխկալուին: Այս արդյունքով Միքայելյանը դարձել է Ունիվերսիադայի տղամարդկանց դահուկավազքի մրցումների հայտնությունը՝ հայտնվելով միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նշենք նաև, որ մրցումը ընթացել է չափազանց վատ եղանակային պայմաններում. առատ ձյան և քամու հետևանքով դահուկորդներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթահարել մրցատարածությունը: Պաշտոնական արարողությունից հետո հայ դահուկորդը տպավորություններով կիսվել է Ունիվեսիադայի պաշտոնական կայքի թղթակցի հետ:

– Ինչպե՞ս հաջողվեց նման բարձր արդյունքի հասնել:

– Չափազանց ծանր և դժվար մրցում էր: Ես գործում էի իրավիճակից ելնելով: Պետք է խոստովանեմ, որ եթե Պույը լավ մարզավիճակում լիներ, դժվար թե ինձ հաջողվեր հաղթել նրան: Ինչ վերաբերում է Պուխկալուին, ապա մենք սահում էինք միասին՝ քայլ առ քայլ հետևելով ֆրանսիացի դահուկորդին: Մեզ ի վերջո հաջողվեց գերազանցել նրան: Երկրորդ շրջապտույտի ժամանակ հոգնեց նաև Պուխկալուն, և ինձ համար ստեղծվեց հրաշալի հնարավորություն կարևորագույն այս մրցաշարում մեդալ նվաճելու: Ինձ հաջողվեց երրորդ տեղը գրավել, և դա հրաշալի է: Ուզում եմ շնորհավորել նաև այս մրցումներում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած դահուկորդներին: Չեմ ցանկանում այսքանով բավարարվել և ամեն ինչ անելու եմ նոր հաջողությունների հասնելու համար:

– Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մարզաձևը:

– Մանկուց զբաղվել եմ դահուկային սպորտով: Դպրոց գնալուն պես եղել եմ դահուկների վրա: Ծնողներս նույնպես դահուկորդներ են: Մեր տարածաշրջանում՝ Աշոցքում, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, դահուկային սպորտը տարածված մարզաձև է:

– Մրցավազքի ժամանակ ինչի՞ մասին եք մտածում:

– Մրցումների ժամանակ մտածում եմ տեխնիայի մասին: Մարզումների ժամանակ էլ ձգտում եմ տեխնիկաս ավելի որակյալ դարձնել: Ուսումնասիրում եմ մրցատարածությունը և մշակում այն հաղթահարելու մարտավարություն: Պետք է հստակ պատկերացում ունենալ շրջադարձերի, բարձունքների և այլ մանրուքների վերաբերյալ: Պետք է նաև հաշվարկել՝ որտեղ խնայել ուժերը և երբ դրանք վատնել: Այս ամենը շատ կարևոր է:

– Ձեզ վրա ի՞նչ տպավորություն է թողել մարզահամալիրը, որտեղ տեղի է ունենում Ուինվերսիադան:

– Այս մակարդակի մարզահամալիր հազվադեպ կարելի է տեսնել: Նույնիսկ աշխարհի առաջնություններում ոչ միշտ է հանդիպում մրցավայր, որտեղ թունելով կարելի է դուրս գալ մեկնարկային հատված: Սա շատ հարմար է, կարելի է անմիջապես փոխել մարզահագուստը: Ստարտին սպասելիս չես սառչում, դա հրաշալի է: Բացի այդ, ինձ դուր եկավ նաև մրցատարածության որակը:

Նշենք, որ 10 կմ մրցատարածությունում հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոստովցևը, ով Միքայելյանին գերազանցել է 52 վայրկյանով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսաստանցի մեկ այլ դահուկորդ՝ Վալերի Գոնտարը՝ ցույց տալով 26 րոպե 27.2 վրկ ժամանակ: Միքայելյանի այս արդյունքը կարելի է բացառիկ համարել: Հայաստանցի մարզիկները ձմեռային մարզաձևերում հազվադեպ են հաջողությունների հասնում: Նրանց մասնակցությունը խոշոր մրցաշարերին արդեն իսկ հաղթանակ է որակվում: Միքայելյանը թերևս միակն է, ով տարեցտարի բարելավելով արդյունքները՝ արդեն իսկ արժանի պայքար է մղում բարձր հորիզոնականների համար: Հիշեցնենք, որ Միքայելյանը մասնակցել է նաև Վանկուվերի և Սոչիի Օլիմպիական խաղերին: Անցյալ տարի դարձյալ Ալմաթիում տեղի ունեցած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Միքայելյանը գրավել էր 10-րդ տեղը, ինչը ևս բավական բարձր արդյունք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում