Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության հարցով քվեարկությունը, որը պետք է կայանար Բրյուսելում փետրվարի 2-ի լիագումար նիստի ժամանակ։ Աս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Եվրախորհրդարանը մտադիր էր լիագումար նիստի ժամանակ քվեարկել ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության հարցով, որ «Վրաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ այցելությունների առանց վիզայի ռեժիմը կսահմանվի երրորդ երկրների համար առանց վիզայի ռեժիմների ժամանակավոր սառեցման մեխանիզմի ներդրման հետ միաժամանակ»։ Հունվարի 12-ին սույն որոշումը հաստատվել է Եվրախորհրդարանի ներքին գործերի և քաղաքացիական ազատությունների հանձնաժողովի կողմից: