Apple-ը ներկայացրել է վերջին երեք ամիսների վաճառքի հաշվետվությունը, որի համաձայն ընկերությունը ռեկորրդային եկամուտ է ունեցել՝ 78.4 միլիարդ դոլար:
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի խոսքով՝ 2016թ. չորրորդ եռամսյակում (հոկտեմբերից դեկտեմբերի վերջ) ընկերությունը վաճառել է ռեկորդային թվով iPhone՝ 78.29 միլիոն հատ: 2015թ. նույն ժամանակահատվածում վաճառվել էր 74.78 միլիոն հատ սմարթֆոն:
Ընկերության տվյալներով՝ վաճառքի ռեկորդային ցուցանիշներ են գրանցել նաև Mac համակարգիչները և Apple Watch «խելացի ժամերը»: Հաշվետվության հրապարակումից մի քանի ժամ անց Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է 3 տոկոսով: