Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սերժ Սարգսյանից «աբիժնիկների» ակումբ է ձևավորվել

Հայաստանի կուսակցությունները մեղվի նման բզզում են քաղաքական դաշտում իրենց համար գործընկեր, դաշնակից, տանիք ու ֆինանսավորող գտնելու համար, որպեսզի կարողանան մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Հնարավոր նախընտրական դաշինքներն արդեն ուրվագծվում են, և դրանցից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող ուժերն են. «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն ու այլ կառույցներ:

Այս երեքի համախմբումը Ս.Օհանյանի շուրջ բավականին խոստումնալից էր, մինչ կհայտնվեր Գագիկ Ծառուկյանն ու կհայտարարեր, որ բացում է քաղաքականության փակված էջը: Ինչ խոսք, Գ.Ծառուկյանը ստվերեց Ս.Օհանյանի մուտքը քաղաքականություն: Ու հիմա վերջինս փնտրտուքների մեջ է իր ու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժեղ հենարան ու ֆինանսավորող գտնելու հույսով: Նա փորձ արեց Գ.Ծառուկյանի հետ նախընտրական դաշինք ստեղծել, բայց դա կարծես թե գոնե այս փուլում չի հաջողվում: Վերջինս ոչ միայն հնարավորինս կուշեղացներ Ս.Օհանյանին, այլև իր ֆինանսական հզոր միջոցներից կներդներ ընդհանուր նախընտրական գործընթացներում:

Իշխանական շրջանակներից մեզ հայտնի դարձավ, որ դեռ Հանրապետական կուսակցությունից դուրս չեկած՝ Ս.Օհանյանի հետ հանդիպել է Հովիկ Աբրահամյանը: Վերջինս, հիշեցնենք, ՀՀԿ-ից հեռանալու մասին իր հայտարարության մեջ շեշտել է, որ շարունակելու է քաղաքականությամբ զբաղվել: Հ.Աբրահամյանը Ս.Օհանյանի նման նույնպես իշխանություններից նեղացած է հեռացել, ընդ որում երկուսն էլ ունեն պաշտոնի հետ կապված չբավարարված ամբիցիաներ: Ս.Օհանյանը ցանկանում էր առնվազն մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում, բայց նա այլ ակնկալիքներ էլ ուներ. սահմանադրական փոփոխությունների բուռն շրջանում իշխանությունների ներկայացուցիչները հավատացնում էին, որ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վարչապետի ամենահավանական թեկնածուն հենց նա է լինելու: Հակառակ պարագայում նրան էր բաժին ընկնելու առնվազն թուլացված լիազորություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը: Բայց Ս.Օհանյանի, ավելի շուտ նրա կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ամբիցիանները կործանեցին ամուսնու առաջընթացը հենց քաղաքական կարիերայի բարձրակետին:

Հ.Աբրահամյանի ամբիցիաները նույնպես գաղտնիք չէին, նա առնվազն ԱԺ նախագահի պաշտոն էր ուզում: Ընդ որում այս երկու պաշտոնյաները նախկինում՝ Հ.Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ և վարչապետ եղած ժամանակ լարված հարաբերություններ ունեին և միմյանց չէին հանդուրժում: Սակայն նրանց պաշտոնանկությունը, ընտրությունները, իրենց չբավարարված ամբիցիաներն ու իշխանություններից ունեցած դժգոհությունը կարող են երկուսին միավորելու հզոր խթան հանդիսանալ, ինչը կարծես թե իրականություն է դառնում: Ինչպես ասում են,՝ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր:

Ս.Օհանյանը, սակայն, այլ գործընկերներ և ֆինանսական աղբյուրներ էլ ունի: Սկզբնական շրջանում երբ խոսվում էր, որ նա արդեն քաղաքականություն է մտնում, զուգահեռաբար խոսակցություններ էին շրջանառվում, որ նա Ռուսաստանից հովանավորներ և ֆինանսավորողներ ունի: Հիմա արդեն որոշակի կարծիքներ կան, որ նրան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի  հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Ա.Աբրահամյանի գրասենյակի նախկին ղեկավար, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը Ս.Օհանյանին սատարողներից է: Եվ սրանք պատահական կապեր չեն:

Ա.Աբրահամյանը նույնպես ժամանակին ցանկանում էր քաղաքականություն մտնել: 2015թ. հոկտեմբերին նա Երևանում հայտարարեց, որ «ամենայն հավանականությամբ քաղաքականություն կմտնի, կուսակցություն կստեղծի և կմասնակցի ԱԺ ընտրություններին»: «Ես այդ հարցերը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ։ Նա շատ հանգիստ ասաց՝ եթե դուք ծրագիր ունեք, ապա ինչու ոչ, իրականացրե՛ք այն։ Եվ մենք կարծում ենք, որ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին եւ ոչ թե հակառակը»,- ընդգծել է Ա. Աբրահամյանը։

Բայց ինչպես Ծառուկյանի դեպքում, այդպես էլ Ա.Աբրահամյանին Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ իր համար ցանկալի չէ նրա քաղաքականություն մտնելը: Եվ ուղիղ մեկ տարի անց կրկին Երևանում Արա Արշավիրովիչը հակառակ հայտարարությունն արեց. «Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ուզում էի, որովհետև ես զգացի, որ ունեմ այն հնարավորությունները, որ կարող եմ ոչ ստանդարտ մոտեցումներով առաջ տանել մեր երկիրը, բայց խնդիրներ առաջացան, ես բավականին երկար բացակայեցի, հիմա էլ կարող է էտապներ լինեն, որ այստեղ չլինեմ, լինելու եմ արտասահմանում, որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»:

Բայց կարծես թե նա ստվերային կերպով որոշել է աջակցել Ս.Օհանյանին ու նրա շուրջը հավաքված ուժերին: Իսկ դատելով այն հանգամանքից, թե ովքեր են այդ ուժերը, խոսքը վերաբերում է հատկապես Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, ապա կարելի է ասել, որ այս ուժերի ամենաթաքուն և հեռավոր թելը հասնում է մինչև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս իր տասնամյա հարկադիր պարապուրդից հետո այս անգամ էլ փորձում է այդ դաշինքին ակտիվացնել, ուժ տալ, որ իր համար քաղաքական հենարան ու վերադարձի հնարավորություն լինի: Իզուր չի որ Ռ.Քոչարյանն անընդհատ ՌԴ է մեկնում, և այդ այցերը միայն այնտեղ իր գործնական խնդիրների հետ չէ որ կապ ունեն: Այնտեղ նա հանդիպում է Ա.Աբրահամյանի հետ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Վերջինիս մեր թվարկած այս պաշտոնյաների հետ միավորողը կրկին Ս.Սարգսյանից ունեցած դժգոհությունն է: Ռ.Քոչարյանը Մոսկվայում հանդիպում է Ս.Օհանյանի հետ: Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Մոսկվա գնալու ճանապարհին նախկին նախագահի հետ հանդիպել է նաև Հ.Աբրահամյանը: Ահա, Ս.Սարգսյանից նեղացածների այսպիսի ակումբ է գոյացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում