Թուրքիայի բնակչությունը 2016 թ. ավելացել է 1,073 մլնով և կազմել է 79814871: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TUIK) ամենամյա զեկույցը:
TUIK-ի տվյալներով՝ Թուրքիայի բնակչության 50,2%-ը տղամարդ է, 49,8%-ը՝ կին:
Թուրքիայի բնակչության մոտ 92,3%-ն ապրում է քաղաքներում և ավաններում, 7,7%-ը՝ գյուղերում:
Թուրքիայի բնակչության 18,5%-ը Ստամբուլի բնակիչներն են, իսկ Անկարայում ապրում է 5,346 մլն հոգի:
Թուրքիայի բնակիչների միջին տարիքը 2016 թ. կազմել է 31,4 տարի: