Ռուսաստանում Իրանի դեսպանատունը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար մարտին Ռուսաստան մեկնելու այդ երկրի ղեկավար Հասան Ռուհանիի մտադրությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հաստատում ենք, որ նախագահ Ռուհանին մարտին Ռուսաստան կժամանի Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար»,- ասել է Իրանի դեսպանատան ղեկավարի տեղակալ Ահմադ Հեյդարիանը: