Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում նաև ԴԱԻՇ-ը գումար վաստակելու նպատակով սկսել են անլեգալ փախստականներ տեղափոխել, այդպես է համարում Իտալիայի տեղեկատվության և անվտանգության վարչության տնօրեն Ալեսանդրո Պանսան:
Վարչությունն ապահովում է ոստիկանության և հետախուզության միջև տեղեկատվության փոխանակումը, կազմակերպում է միջոցառումներ տեղեկատվական անվտանգության ոլորտում, ինչպես նաև զբաղվում է պետական գաղտնիքների պահպանման խնդրով և իտալական այլ հատուկ ծառայությունների գործունեությանը հետևելով:
«Աֆրիկայում փախստականների տեղափոխմամբ զբաղվող ցանցերը գումար վաստակելու ևս մեկ աղբյուր են հանդիսանում որոշ ահաբեկչական խմբավորումների համար: Այդ շրջանում համագործակցություն է ստեղծվում ահաբեկչական խմբավորումների և հանցագործ խմբերի միջև»,- հայտնել է վարչությունը la Stampa թերթին տված հարցազրույցում: