Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոն, որն այցով Թեհրանում է, անց է կացրել բանակցություններ, որոնք կենտրոնացած են եղել տարածաշրջանային և երկկողմ հարցերի վրա: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Բանակցություններն անցկացվել են Իրանի և Ֆրանսիայի համատեղ տնտեսական հանձնաժողովի բացումից հետո, որն առաջինն է 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո:
Երկու կողմերի պատվիրակությունների անդամները պետք է 4 փաստաթուղթ ստորագրեն համատեղ տնտեսական հանձնաժողովի շրջանակներում համագործակցության մասին:
Իրանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը վերջին 10 ամիսներին կազմել է 1,5 մլրդ եվրո: