Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մտածել են՝ անտեր է, կարող են հանգիստ սպանել…». Կարեն Վարդանյանը դատարանում էլ «անտեր» տուժող է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում»՝ ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը ցանկացել է 42 հազար դոլարով վաճառել «չպարզված հանգամանքներում» նվիրատվություն ստացած բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբյանը բնակարանի վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը պետք է հանձներ Կարեն Վարդանյանին՝ ներքին պայմանավորվածության համաձայն:

Բնակարանի վաճառքի վերաբերյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարություն է տեղադրել «List.am»-ում:

Շուտով բնակարանի գնորդ է հայտնվել: Նա գրավադրումից հանել է բնակարանը՝ բանկում վճարելով վարկային պարտավորությունների հետ կապված գումարները, բնակարանի արժեքի մնացած մասը գնորդը մաս-մաս հանձնել է Գևորգ Զոհրաբյանին ու պարտք է մնացել մոտ 7 հազար դոլար:

Ստացած գումարներից 19 հազար 500 դոլարը չցանկանալով հանձնել իրական բնակարանատեր Կարեն Վարդանյանին՝ Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր ծրագրի մասին հայտնել է 2016  թվականի հունվարից իր «Օպել» մեքենան օրավարձով որպես տաքսի վարող, գործով երկրորդ ամբաստանյալ Արթուր Միհրանյանին, ով գումարի կարիք է ունեցել, մասնավորապես՝ հորը պետք է վիրահատության տաներ…

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Զոհրաբյանը խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում Միհրանյանին տալ նրա հոր վիրահատության համար անհրաժեշտ, ինչպես նաև լրացուցիչ գումարներ:

Արթուր Միհրանյանը համաձայնության է եկել Գևորգ Զոհրաբյանի հետ:

Վերջինս Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, նույնիսկ Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս է պատվիրել՝ նպատակ ունենալով  Երևանից Թբիլիսի մեկնելու պատրվակով Կարեն Վարդանյանին Երևանից դուրս բերել ու ճանապարհին իրականացնել սպանության մտադրությունը:

Որպեսզի Կարեն Վարդանյանի մեկնումը ճշմարտանման երևա, Գևորգ Զոհրաբյանը իր պատվիրած երկու տոմսերից գնել է մեկ տոմսը:

Կարեն Վարդանյանին ասել է, թե իրենք Երևանից Թբիլիսի կմեկնեն իր «Օպելով», որը վարում է Արթուր Միհրանյանը:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հանդիպել ու վերցրել են Կարեն Վարդանյանին՝ նրան մոլորեցնելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին: Վերջինս նստել է մեքենայի հետևի նստատեղին:

Ճամփա են ընկել դեպի Սևան:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը, իրոք, խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում ու ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ գրել, իբր՝ Դուբայում է՝ կատարված հանցագործության հետքերը թաքցնելու մտադրությամբ:

Այսպիսով՝ Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարեց, թե իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում. «Ես շահադիտական դրդումներ ունենալ չէի կարող, բնակարանը իմն էր, այն նվեր էի ստացել իմ ծննդյան օրը»:

Ամբաստանյալ Արթուր Միհրանյանը հայտարարեց, թե առևանգում չի եղել, որևէ մեկի հետ նախնական համաձայնություն չի եղել, բայց ինքը՝ մենակ է սպանել Կարեն Վարդանյանին, ու սպանության համար, այն էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, որով նաև ցմահ ազատազրկում է նախատեսվում, Միհրանյանն իրեն մեղավոր ճանաչեց:

Արթուր Միհրանյանը, ով, ի տարբերություն Գևորգ Զոհրաբյանի, բավական ազդված էր Կարեն Վարդանյանի ստացած բազմաթիվ ու ահավոր վնասվածքների՝ մեղադրողի թվարկումից, գողության մեղադրանքի՝ զոհի հագուստի գրպանից 40 հազար դրամը հափշտակելու դրվագով ասաց, թե ինքը դա նույնիսկ չի հիշում…

Մինչև դատաքննության անցնելն ու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան Ա. Մուխսիկարոյանը երեք միջնորդություն կատարեց:

Նախ՝ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր լրացուցիչ փորձաքննություն՝ հիմնավորելով, որ իր պաշտպանյալին մեկուսարանում հոգեմետ դեղեր են տալիս, պետք է լրացուցիչ հետազոտություն կատարվի:

Գործի նախաքննության ժամանակ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կատարվել է, երկու ամբաստանյալներն էլ հոգեպես առողջ ու մեղսունակ են ճանաչվել:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Այնուհետև Ա. Մուխսիկարոյանը միջնորդեց որպես անթույլատրելի ապացույց ճանաչել ամբաստանյալ Արթուր Միհրանյանի ցուցմունքները, որ նա տվել է բերման ենթարկվելու պահից, երբ դատարանի որոշմամբ կատարվել է նաև «ներքին դիտում»: Դատարանը հետաձգեց այս միջնորդության քննարկումը՝ գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես՝ պաշտպանի նշած ապացույցները դատարանում հետազոտված չլինելու պատճառաբանությամբ, այդ միջնորդությանը դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում:

Այնուհետև Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան Ա. Մուխսիկարոյանը երրորդ միջնորդությամբ վիճարկեց տուժողի՝ սպանված Կարեն Վարդանյանի իրավահաջորդի իրավաչափության հարցը՝ նշելով, որ նախաքննական մարմնի կողմից որպես տուժողի իրավահաջորդ ներգրավված Մարինե Մկրտչյանը սպանված Կարեն Վարդանյանի մերձավոր ազգականը չէ: Ճիշտ է, պաշտպանը անընդհատ տուժողի իրավահաջորդին «տուժող» էր անվանում ու իր միջնորդությունը հիմնավորում էր «ժառանգորդ» լինելու իրավունք ունեցող ազգականների թվարկումը հիշատակելով, նույնիսկ ասաց, թե այս գործով «տուժող» կարող է համարվել… Մալաթիա-Սեբաստիայի «համայնքապետարանը», սակայն դատարանը, բավարարելով այս միջնորդությունը՝ որպես հիմնավորում նշեց քրեական դատավարության օրենսգրքով կանոնակարգվող՝ տուժողի իրավահաջորդ լինելու համար պատշաճ համարվող մերձավոր ազգականների սպառիչ ցանկը:

Նախաքննական մարմնի կողմից որպես Կարեն Վարդանյանի իրավահաջորդ ճանաչվել էր նրա տատի եղբոր դուստրը: Այդպիսի ազգական քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

Մարինե Մկրտչյանն ասաց, որ Կարեն Վարդանյանը, իրոք, իրենից ավելի մերձավոր ազգական՝ ծնողներ, քույր-եղբայր, տատ-պապ, մորաքույր-հորաքույր չունի, ամենամոտ ազգականը հենց ինքն է: Նա նշեց, որ ինքը մտերիմ է եղել Կարենի հետ, իմացել է նրա բոլոր խնդիրների մասին, ինքն է հոգացել Կարենի հուղարկավորության ծախսերը, բայց ներկայումս ժառանգության հարց չէ, որ բարձրացնում է, այլ ցանկանում է դատարանում իր ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Զուռնաչյանի հետ ներկայացնել դաժանաբար սպանված Կարեն Վարդանյանի շահերը: «Կարեն Վարդանյանն իր անունով ոչ մի գույք չի ունեցել, հարստություն չի ունեցել, ի՞նչ ժառանգության մասին է խոսքը»՝ փաստաբան Մուխսիկարոյանի միջնորդության մեջ հնչած մտքերը նկատի ունենալով՝ ասաց Մարինե Մկրտչյանը:

Փաստաբան Վարդան Զուռնաչյանը ասաց. «Հասկանում եմ Գևորգ Զոհրաբյանի պաշտպանական կողմի դիրքորոշումը: Երևի ամբաստանյալները այդ նույն դիրքորոշումն են ունեցել նաև սպանությունը կատարելիս, մտածել են՝ անտեր երեխա է, մերձավորներ չունի, կարող են հանգիստ սպանել, ոչ ոք նրա շահերը չի պաշտպանի…»:

Դատարանը դադարեցրեց դաժանաբար սպանված Կարեն Վարդանյանի իրավահաջորդի ու ներկայացուցիչ փաստաբանի դատավարական կարգավիճակը՝ մերձավոր ազգական չլինելու հիմնավորումով:

Միևնույն ժամանակ դատարանը նշեց, որ տուժողի ազգականը կարող է ժառանգորդ լինելու հարցին օրինական լուծում տալուց հետո, մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ մտնելը ներկայացնել քաղհայցի պահանջ ու նորից այս գործով կարող է ճանաչվել քաղաքացիական հայցվոր:

Նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ ճանաչված Մ. Մկրտչյանը ներկայացրել էր Լենինգրադյան փողոցի բնակարանը, որ Կարեն Վարդանյանինն էր մինչև Գևորգ Զոհրաբյանի անունով նվիրատվություն անելը ու վերջինիս կողմից վաճառելը, բռնագանձելու վերաբերյալ: Դատարանը այդ քաղհայցից հրաժարվեց, այն կարող է վերստին ներկայացվել, եթե ազգականուհին կարողանա իր՝ Կարեն Վարդանյանի ժառանգորդ լինելը օրենքով հաստատել:

Փաստորեն՝ Կարեն Վարդանյանը, ով կյանքում մերձավոր ազգականներ չուներ, միամիտ ու ազնիվ մարդ էր, դատարանում էլ մնաց «անտեր երեխա-տուժող»…

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, կհարցաքննվեն ամբաստանյալները: Նախկին տուժողի իրավահաջորդը կհարցաքննվի, եթե մեղադրողը միջնորդի նրան հարցաքննել որպես վկայի, այդ դեպքում էլ նա ներկա չպիտի գտնվի դատական նիստերին…

Դատարանը հարցաքննեց վկա Է. Հարությունյանին, ով եղել է Կարեն Վարդանյանի բնակարանի գնորդը:

Վկան հայտնեց, թե ինքը անշարժ գույքի գործակալություն ունի, դրա տնօրենն է: Կարդացել է Լենինգրադյան փողոցում գտնվող երեք սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը, ցանկացել է գնել այն:

Ըստ վկայի՝ բնակարանի գինը նշված էր 40-42 հազար դոլար, ինչը կարող է 3-5 հազար դոլարով էժան լիներ շուկայական գներից…

Վկան հանդիպել է բնակարանատեր ներկայացած Գևորգ Զոհրաբյանի հետ: Վերջինս ասել է, թե բնակարանը նվեր է ստացել, բայց ցանկանում է վաճառել, քանի որ բնակարանը բանկում գրավ է դրել, վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել:

Առաջին օրը վկան Զոհրաբյանի հետ գնացել է բնակարանը նայելու: Կարեն Վարդանյանը բնակարանում է եղել:

Գևորգ Զոհրաբյանը նրան ներկայացրել է որպես իր հարազատ մարդու, ով պարզապես ապրում է այդ բնակարանում, հենց որ բնակարանը վաճառվի, նա կազատի այն: Կարեն Վարդանյանն էլ իրեն շատ համեստ է դրսևորել, այնպես, որ գնորդը չի կասկածել, որ հենց նա է բնակարանը Գևորգին նվեր տված «հարազատը»:

Վկան հավանել է բնակարանը, բայց գնի վերաբերյալ խոսակցությունը Կարեն Վարդանյանի ներկայությամբ չի վարել, այլ՝ Գևորգի հետ բակ դուրս գալուց հետո: Նա սակարկել ու համաձայնության է եկել բնակարանը գնել 37 հազար դոլարով:

Ըստ պայմանավորվածության՝ գնորդը այդ գումարից պետք է նախ փակեր բանկում բնակարանի գրավադրման հետ կապված վարկային բոլոր պարտավորությունները, ապա մնացած գումարը պետք է տար Գևորգ Զոհրաբյանին:

Որպես «բեհ»՝ վկան Գևորգին տվել է հազար դոլար:

Երկրորդ անգամ էլ է վկան կնոջ ու ընկերոջ գնացել այդ բնակարան՝ մեկ անգամ ևս նայելու: Տանը Կարենն է եղել: Վերջինս, ըստ գնորդի, ոչ մի խոսք չի ասել, թե դա եղել է իր բնակարանը. «Նա իրեն հյուրի պես էր պահում, իմ մտքով էլ չանցավ, որ նա է եղել բնակարանատերը»,- ասաց վկան:

Վերջինս փակել է բանկային բոլոր պարտավորությունները՝ 12-14 հազար դոլար վճարելով, այդ գումարն էլ հետը՝ նա ընդհանուրը՝ վճարել է 30 հազար 300 դոլար ու մինչ այժմ դեռ պարտք է 6700 դոլար: Նա այդ ընթացքում Հայաստանից մեկնել, վերադարձել է մարտի վերջերին:

Մինչև մեկնելը նա և Գևորգ Զոհրաբյանը կատարել են բնակարանի առուվաճառքի գործարքը՝ այն ձևակերպելով որպես նվիրատվություն, որը հիմա էլ Գևորգ Զոհրաբյանը կատարել է՝ հօգուտ գնորդի կնոջ: Վկան ասաց, թե ինքը այդ ժամանակ նշանված էր, ցանկանում էր կնոջը նվեր մատուցել ու այդպես է ձևակերպել իր գնումը…

Մինչև Կարեն Վարդանյանի սպանության մասին հայտնի լինելը՝ գնորդը արդեն մուտք էր գործել նոր գնած բնակարան, որտեղից ամբողջ գույքը հանված էր, մնացել ու մինչև օրս էլ այնտեղ մնում է Կարեն Վարդանյանի դաշնամուրը…

Գործարքների կատարման ընթացքում Գևորգ Զոհրաբյանը գնորդին ներկայացրել է բնակարանի սեփականաշնորհման վկայականի պատճենը՝ ասելով, թե իսկական վկայականը գտնվում է բանկում: Հետագայում պարզվել է, որ վկայականը բանկում էլ չէ, ու գնորդը հանել է վկայականի կրկնօրինակը:

Գնորդը նշեց, որ ինքը բնակարանը գնելիս այն կասկածելի չի համարել, քանի որ բնակարանը գրավադրված էր, մտածել է՝ բանկը արդեն իսկ ստուգել է, եթե ինչ-որ բան անօրինական լիներ, բանկը վարկ չէր տա: Թե ում անունով է եղել ձևակերպված վարկը՝ գնորդը փաստաթուղթ չի տեսել, բայց ենթադրել է, որ Գևորգի անունով կլիներ, քանի որ ինքը Գևորգի հետ է գնացել վճարումները կատարելու…

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում