Ամերիկյան SEAL (Ծովային կատուներ) ջոկատի զինվոր Ռոբ Օ’Նիլը, ով հայտարարել է, որ սպանել է «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին, հուշեր կթողարկի 2017թ. գարնանը: Այդ մասին հայտնում է Associated Press:
Օ’Նիլի «Օպերատոր» անունով գիրքը կհարապարակվի ապրիլի 25-ին: Գրքում նա կպատմի իր կարիերայի մասին, որը ներառել է մոտ 400 գործողություն, այդ թվում բեն Լադենի սպանությունը 2011թ. մայիսին: Հեղինակի խոսքով նա ուզում է ցույց տալ ԱՄՆ ջոկատների տարբեր երկրներում իրականացրած գործողությունների «մարդկային կողմը»:
«Նրանք յուրահատուկ մարդիկ են, բայց միևնույն ժամանակ սովորական, և ես հպարտ եմ, որ ծառայել եմ նրանց հետ»,- ասել է նա:
2014թ. դեկտեմբերին ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարությունը հետաքննություն է սկսել Օ’Նիլի դեմ, քանի որ ենթադրում էր, որ զինվորը չափազանց շատ էր հարցազրույցներ տալիս և կարող էր գաղտնի տեղեկություն փոխանցել գործողության մասին: