Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել արգելել կանանց հասարակական վայրերում նիկաբ կրել, հաղորդում է BBC-ն։
«Մենք հակված ենք բաց հասարակություն ունենալ, որը ենթադրում է նաև բաց շփում։ Դեմքն ամբողջությամբ ծածկող հանդերձանքները հակասում են դրան, ուստի պետք է արգելվեն»-ասվում է իշխանությունների հայտարարությունում։
BBC-ի գնահատմամբ՝ Ավստրիայում ընդհանուր առմամբ բնակվում է 150 կին, որոնք նիկաբ են կրում։ Նախկինում Ֆրանսիան և Բելգիան ևս նիկաբ կրելու արգելք էին սահմանել։