Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Արգենտինա կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Ahaber գործակալությունը:
«Մեր արգենտինացի գործընկերներին ասացինք, որ թույլ չենք տա, որպեսզի մեր հարաբերություններն այդ հարցի գերին դառնան: Մեզ համար կարևոր է այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: », – թուրք լրագրողների հետ հանդիպմանն ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Արգենտինայի հայ համայնքն իր հերթին բոյկոտել է Չավուշօղլուի այցը՝ կոչ անելով արգենտինական իշխանություններին չտրվել թուրքական կողմի սադրանքներին: Արգենտինահայ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Չավուշօղլուն մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած պետության ներկայացուցիչ է: