Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱԿ-ի դաշնակից ՀԺԿ-ն կկիսի՞ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Ղարաբաղի հարցում

Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի հետ դաշինքով մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցոթյան փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դաշինքային հարաբերություններ ունենք Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, այդ հարաբերությունները շարունակվում են։ Որոշում ինչպե՞ս են կայացնում՝ հավաքվում ենք վարչությունով որոշում, որ միանում ենք. դա դեռ չի եղել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ակտիվ բանակցությունների մեջ են, և իրենց «համար առաջին դաշնակիցը Հայ ազգային կոնգրեսն է»։

Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ կլինի կուսակցության վերջնական որոշումն ու պաշտոնական հայտարարությունը: «Ժամանակին»,- արձագանքեց Հարությունյանը։

Հարցին, թե ՀԺԿ-ն արդյոք կիսո՞ւմ է Հայ ազգային կոնգրեսի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Մեր մոտեցումը հետևյալն է՝ Ղարաբաղի անվտանգություն, կարգավիճակ, պատվաբեր խաղաղություն։ Սա է մեր մոտեցումը, կարծում եմ՝ դա ողջ ժողովրդի մոտեցումն է»․

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի համագումարում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ համակարծի՞ք եք, որը հակամարտության կարգավորման փուլային տարբերակին էր նվիրված, Գրիգոր Հարությունյանն արձագանքեց. «Փուլային տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը չէ, դա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարբերակն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է այն, ինչ ես քիչ առաջ նշեցի»։

Այսինքն՝ Ղարաբաղի հարցում կիսո՞ւմ եք ՀԱԿ-ի մոտեցումը՝ հստակեցմանն ի պատասխան մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես մեր մոտեցումն արդեն ասացի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում